Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մանկական մահացության թիվը նվազել է

Մարտ 12,2014 14:47

Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց պնեւմակոկային վարակների դեմ պատվաստման նոր ծրագիրը:

Պնեւմակոկային վարակը հիմք է հանդիսանում թոքաբորբի եւ մինինգիտի առաջացման համար. «Պնեւմակոկային վարակի հարուցիչը մեր սովորական ուղեկից հարուցիչն է: Անգամ առողջ մարդու քիթըմպանում կարելի է նկատել այդ հարուցիչները: Սակայն, օրգանիզմի առանձնահատկությունների, իմունիտետի ճնշման, տարբեր վարակների, ագրեսիայի պատճառով պնեւմակոկը կարող է առաջացնել մի շարք ծանր եւ թեթեւ հիվանդություններ»:

Տիկին Սահակյանի խոսքերով, սա է պատճառը, որ առողջապահության նախարարությունը որոշեց ներդնել պնեւմակոկային վարակների դեմ պատվաստման ծրագիր. «Պատվաստման ենթակա են լինելու մինչեւ 1 տարեկան երեխաները: Առաջին դեղաչափը երեխան կստանա 1-5 ամսեկան հասակում, իսկ 2-րդ եւ 3-րդ դեղաչափերը՝ 3 եւ 4,5 ամսեկան հասակում համապատասխանաբար»:

Պատվաստումը վաղ հասակում իրականացնելու պատճառը այն է,որ մինչեւ 6 ամսեկան երեխան արդեն սկսում է շփվել եւ շրջակա միջավայրին ծանոթանալ. «Եթե երեխան չունենա իմունիտետ, վարակը կարող է թոքաբորբի եւ մինինգիտի զարգացման պատճառ հանդիսանալ»:

Գայանե Սահակյանը նաեւ ներկայացրեց պատվաստումների ազգային ծրագիրը, որը Հայաստանում իրականացվում է դեռեւս 90-ական թվականներից. «Այդ ժամանակ իրականացվում էր միայն մի քանի հիվանդությունների դեմ պատվաստում՝ դիֆտերիա, փայտացում եւ կապույտ հազ:Անկախության ընդունումից հետո այս ծրագիրը առողջապահության նախարարության համար դարձավ գերակա ուղղություն»:

Կառավարության կողմից այն ընդունվել է որպես ազգային ծրագիր՝ 2005 թվականին:

Հետագայում պատվաստումների ցուցակը հարստացվել է: «1999 թվականից սկսեցինք պատվաստումներ իրականացնել հեպատիտ B-ի դեմ, 2000 թվականից՝ կարմրախտի եւ խոզուկի դեմ համակցված պատվաստումների ծրագիրը ներդրվեց: 2009 թվականին հնգավալենտ պատվաստումների ծրագիրը սկսվեց: Եվ ահա այս տարվա սեպտեմբեր ամսից կսկսվի պնեւմակոկային հիվանդությունների դեմ պատվաստման ծրագիրը»:

Տիկին Սահակյանի պնդմամբ, պատվաստումների ազգային ծրագրի իրականացման արդյունքում արդեն Հայաստանում չեն գրանցվում դիֆտերիայի, պոլիոմելիթի, կարմրուկի, կամրախտի դեպքեր: Կապույտ հազը գրեթե վերացել է :

Նվազել է նաեւ մանկական մահացության թիվը: Մեկ կենդանածին երեխային բաժին է հասնում 1 մահացություն: Մահացության աստիճանը իջեցվել է 9,8 պրոմիլի. «Առաջին անգամ նման ցածր մահացության ցուցանիշ է գրանցվել՝ հենց շնորհիվ իրականացվող պատվաստումների»,- ասում է Գայանե Սահակյանը:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31