Այսօր՝ մարտի 12-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Տարոն-4 թաղամասում: lorinews.am-ի թղթակիցը հայտնում է, որ առավոտյան ժամը 07-ի սահմաններում, նույն թաղամասի բնակիչ, 1936 թվականին ծնված Ռ. Մալխասյանը, երրորդ հարկի իր բնակարանի պատուհանից իրեն ցած է նետել և տեղում մահացել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները, Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Զորի Բաբայանը, փորձաքրեագիտական բաժանմունքի փորձագետ Վահե Ալեքսանյանը և դատաբժիշկը, ում տված նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի