Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար»

Մարտ 12,2014 14:31
Artur Bagdasaryan

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության «Ռոսկոսմոս» տիեզերական գործակալության պատվիրակության և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն:

Աշխատանքային խումբը, որը նախօրեին այցելություններ է կատարել ՀՀ պետական մարմիններ, Բյուրականի աստղադիտարան, Աշտարակի ռադիոֆիզիկական գիտահետազոտական ինստիտուտ, հանդիպել ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և մի շարք ձեռնարկությունների ղեկավարների հետ, ամփոփեց արդյունքները:

Իր խոսքում Արթուր Բաղդասարյանը նշել է. «Համագործակցության լուրջ ներուժ կա Հայաստանի Հանրապետության և աշխարհի խոշորագույն գործակալություններից մեկի` «Ռոսկոսմոս» դաշնային գործակալության միջև, որի հետ մեր համագործակցության արդյունքում արդեն իսկ վերազինվել է Բյուրականի աստղադիտարանը:

Պայամանավորվածություն ձեռք բերվեց, որ ֆինանսական և տեխնիկական աջակցության աշխատանքները կշարունակվեն, ինչը հնարավորություն կտա առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում Բյուրականը բերել այն տեսքի և այն հնարավորությունների, որը կարող է աշխարհում ունենալ լուրջ դերակատարում տիեզերքի ուսումնասիրության ոլորտում»:

Արթուր Բաղդասարյանի խոսքով` ըստ պայմանավորվածության տիեզերքի ուսումնասիրության ոլորտում կստեղծվի հայ-ռուսական ուսումնական և վերապատրաստման կենտրոն և արդեն իսկ թիրախավորվել են մի շարք հայկական ձեռնարկություններ, որոնց իրավունք կտրվի մասնակցել «Ռոսկոսմոս գործակալության պետական պատվերների ձևավորման աշխատանքներին, այսինքն` հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար:
Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդների 2012-2013թթ. համագործակցության ծրագրի շրջանակներում Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրը ապացուցեց իր արդյունավետությունը և այդ փորձը կարող է կիրառելի լինել նաև այլ ձեռնարկությունների պարագայում ևս:

Իր խոսքի վերջում ԱԱԽ քարտուղարը նշել է, որ պայմանավորվածությունները բազմաթիվ են և վստահություն հայտնել, որ այս համագործակցությունը կտա լավ արդյունքներ:
Խորհրդակցության մասնակիցները ևս միակարծիք էին, որ Հայաստանն ունի գիտական մեծ ներուժ, որը կարող է արդյունավետորեն օգտագործվել տիեզերական ուսումնասիրությունների, հայտնագործությունների և ճյուղային արտադրության զարգացման ոլորտում:

Երկուստեք հեռանկարային են գնահատվել համագործակցության հնարավորությունները: «Ռոսկոսմոսի» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հայկական ձեռնարկությունների հետ ընդլայնել փոխգործակցության ուղղությունները:
Ի լրումն. Արթուր Բաղդասարյանի հրավերով առաջիկայում նախատեսվում է նաև «Ռոսկոսմոսի» ղեկավար Օլեգ Օստապենկոյի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

 Ազգային անվտանգության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31