Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեր Կարապետ քահանա Կարապետյան. «Զղջացող մարդու համար փակ չեն երկնքի արքայության դռները»

Մարտ 12,2014 14:27

Այսօր «Ելակետ» մամուլի ակումբի հյուրն էր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանի Սբ. Սարգիս եկեղեցու արարողապետ Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Հանդիպման թեման էր՝ «Անառակի կիրակի. ապաշխարության և պահքի շրջանը»:

Տեր հայրը նախ պատմեց Ղուկասի ավետարանի մեջ գրված Հիսուսի առակներից մեկը՝ «Անառակ որդու առակը»: Համաձայն այդ առակի՝ մի մարդ ուներ 2 զավակ: Մի օր կրտսերը վերցնում է հարստության իր բաժինը և հեռանում: Վայելում է փողերը մինչև վերջ և մնում դատարկաձեռն: Որոշ աշխատանքներ անելուց հետո որոշում է վերադառնալ հայրական տուն: Հայրը տեսնում է որդու ապաշխարանքը և ներում է նրան: Որդու վերադարձի կապակցությամբ հրամայում է սեղան գցել: «Ավագ որդին, սա տեսնելով, ասում է, որ ինքն է ամբողջ կյանքը նրա կողքին, բայց նա իր համար մի ուլ էլ չմորթեց: Այս ամենով ավարտվում է առակը: Առակի իմաստ այն է, որ զղջացող, ապաշխարող մարդու համար փակ չեն երկնքի արքայության դռները, Աստծո ներողամտությունը»,- ասաց Տեր Կարապետը: «Եվ այս կիրակին, որը կոչվում է «Անառակի կիրակի», մեզ ևս մեկ անգամ խորհրդածելու հնարավորություն է տալիս, մեղանչական լինելով՝ պետք է մտածենք այս մասին և կանգնենք Աստծո առաջ՝ խոստովանելով մեր մեղքերը, զղջալով և ապաշխարելով»,- ասաց Տեր հայրը:

Նա նաև մեկնաբանեց ավագ և կրտսեր որդիների փոխաբերական դերերը: «Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ կրտսեր որդին խորհրդանշում է հեթանոս աշխարհը, մինչև Քրիստոսի գալը, իսկ ավագ որդին հրեա ժողովուրդն է խորհրդանշում, որը որ անընդհատ Աստծուն փառաբանում էր, բայց չէր ընդունում Հիսուս Քրիստոսին: Հեթանոս աշխարհը մենք հայերս էինք, որ դարձի եկանք և ընդունվեցինք հավիտենական կյանքում»,- ասաց Տեր Կարապետը:

Վարդուհի ԲԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31