Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական նոր օրենսգրքի նախագիծը մշակող աշխատանքային խումբը կգլխավորի Արա Գաբուզյանը. «Փաստինֆո»

Մարտ 12,2014 14:07

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Գաբուզյանը կգլխավորի Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի հայեցակարգ և նոր օրենսգրքի նախագիծ մշակելու, անհրաժեշտ օրենսդրական փաթեթ նախապատրաստելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կազմում են՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտներ, իրավաբանական գիտությունների թեկնածուներ Սերգեյ Առաքելյանը, Տիգրան Սիմոնյանը, Աննա Մարգարյանը, հիշյալ ամբիոնի ասիստենտ, իրավագիտության թեկնածու, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Աննա Վարդապետյանը: Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ աշխատանքային խումբը կմշակի և մինչև 2014 թվականի ապրիլի 10-ը ՀՀ արդարադատության նախարարին կներկայացնի ՀՀ քրեական նոր օրենսգրքի հայեցակարգը, իսկ մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը՝ նոր օրենսգրքի նախագիծը:

Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31