Լրահոս
Օրվա լրահոսը

Լվացքի փոշու եւ անվադողերի ներկրման արգելք

Մարտ 12,2014 13:40

Վերջին շրջանում Բագրատաշենի մաքսակետով Հայաստան լվացքի փոշի ներկրելու արգելք է գործում: Այդ մասին մեզ հայտնեցին Վրաստան հաճախակի մեկնող եւ այնտեղից տարբեր ապրանքներ ներկրող նոյեմբերյանցիները: Նրանց խոսքերով՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցները թույլատրում են Վրաստանից մեկ տուփ լվացքի փոշի ներկրել, սակայն՝ ոչ ավելի քանակությամբ:

Առեւտրականները մեզ ասացին, որ լվացքի ավտոմատ մեքենաների համար նախատեսված լվացքի փոշին Վրաստանում շուրջ 3 անգամ էժան է Հայաստանում վաճառվող նույն ապրանքի համեմատ:

Լվացքի փոշու ներմուծման արգելքից ավելի խիստ է նոր անվադողերի ներկրման տաբուն: Նոյեմբերյանցի գործարարների վկայությամբ՝ Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցներն ընդհանրապես արգելել են Վրաստանից նոր անվադողերի Հայաստան ներկրումը: Որոշ հնարամիտ վարորդներ գտել են նման իրավիճակից ելքը. իրենց ավտոմեքենաների անվադողերը փոխում են, տեղադրում խիստ մաշված, հին անվադողեր, հատում հայ-վրացական սահմանը, Վրաստանում գնում, տեղադրում նոր անվադողեր, հներն էլ դեն նետում: Այդ կերպ նրանք խուսափում են անվադողերի ներկրման հետ առնչվող, Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների հետ տհաճ խոսակցությունից:
Նոյեմբերյանցի առեւտրականները կարծում են, որ լվացքի փոշու եւ անվադողերի՝ Հայաստան ներկրման արգելքը կապված է այն բանի հետ, որ Հայաստանում իշխանությունների հետ սերտաճած օլիգարխներն են ներկրում դրանք, եւ այդ պատճառով մարդկանց արգելում են հիշյալ ապրանքները, թեկուզ փոքր քանակությամբ, Հայաստան ներմուծել:

Անվադողերի եւ լվացքի փոշու Հայաստան ներկրման արգելքի հարցով պարզաբանումներ ստանալու նպատակով մենք տարբեր օրերի եւ ժամերի զանգահարեցինք Գուգարքի տարածաշրջանային մաքսատան Բագրատաշենի մաքսակետ, սակայն զարմանալի զուգադիպությամբ մաքսակետի 12-21 հեռախոսահամարը միշտ զբաղված է ցույց տալիս:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31