Դալլասում ընթացող Տեխասի համալսարանի գարնանային միջազգային մրցաշարում, որին մասնակցում են 16 երկրների 41 շախմատիստներ, գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը լեհ Բարթլոմեյ Մեչեայի հետ միասին վեց տուրից հետո 5,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ամերիկաբնակ մեկ այլ հայ շախմատիստ՝ Սամուել Սեւյանը, վաստակել է 3,5 միավոր եւ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ armsport-ի