Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանը պաշտոնազրկո՞ւմ է ՀՀԿ-ական պատգամավորուհու հորը

Մարտ 12,2014 13:33

Aravot.am-ին տեղեկություններ են հասել այն մասին, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքից ազատել է մշակույթի բաժնի երկարամյա պետ Արտաշես Կարապետյանին, որը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորուհի Նաիրա Կարապետյանի հայրն է:

Ըստ տարածված խոսակցությունների, պատճառը եղել է Արտաշես Կարապետյանի`«Ցայգ» հեռուստաընկերությամբ վերջերս ունեցած ելույթը, որի ժամանակ քաղաքապետարանի պաշտոնյան, խոսելով նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին, հայտարարել է, թե վերջինս շատ է հարգել Անդրանիկ Օզանյանին, մշտապես միջոցառումներ է կազմակերպել զորավարի պատվին, սակայն այժմ քաղաքապետը փոխվել է, և Վարդան Ղուկասյանը Անդրանիկի արձանին ծաղկեպսակ դնելիս պիտի գրի նախկին քաղաքապետ Վ.Ղուկասյանից: Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը իր թիկնապահի հետ ծաղկեպսակ էր ուղարկել զորավարի ծննդյան օրվա կապակցությամբ և վրան գրել էր. «Անդրանիկ Օզանյանին` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանից»: Վարդան Ղուկասյանին ուղղված գովքը դուր չի եկել Սամվել Բալասանյանին:

Ինչևէ, մենք փորձեցինք ճշտել, թե իրո՞ք աշխատանքից ազատված է Արտաշես Կարապետյանը, որին ի պատասխան՝ պաշտոնյան ասաց, թե ինքը այս պահին աշխատանքի վայրում է, սակայն մշակութային պարտականություններ չի կարող կատարել, քանի որ կարգադրություն են սարքել այդ պարտականությունները դնելով իր բաժնի աշխատակից Արտուշ Սաֆարյանի ու մյուս աշխատակիցների ուսերին: «Ինձ մեկուսացրել են»,, -ընդամենը այսքանը փոխանցեց պատգամավորուհու հայրը` առանց մանրամասնելու, թե ինչը կարող էր այս ամենի համար պատճառ հանդիսանալ:

Մենք այս թեմային դեռ կանդրադառնանք` փորձելով լսել պարոն Բալասանյանի պարզաբանումը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Нона says:

    Ինչ կա զարմանալու, շարունակվում է նույնը, ինչ եղել է ի սկզբանե: Քաղաքապետարանը աշխատելու փոխարեն, 1,5 տարի է զբաղված է բամբասանքներով, սուտ լուրեր տարածելով, մարդկանց ածխատանքից ազատելով միայն նրա համար, որ աշխատել են Վ.Ղուկասյանի հետ, ոստիկանների հացը կտրելով: Ինձ զարմացնում է այլ բան, որ Կարապետյանը այդքանից հետո դեռ քաղաքապետարանի շենքի ներսում է………

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31