Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են մայրաքաղաքային տարբեր ծրագրերին

Մարտ 12,2014 13:25

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին երիտասարդության ակտիվ ներգրավածությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդը 2013 թվականի ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մի շարք ծրագրեր:

Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում խորհրդի նախաձեռնությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքում հեծանվուղիների ձևավորման ուղղությամբ: 2013-ին Երևանի տարբեր հատվածներում տեղադրված գրքի տաղավարներում հավաքված շուրջ 6000 կտոր գրականությունն ուղարկվել է սահմանամերձ գյուղերի գրադարաններ և զորամասեր: Հաջողված այս ծրագրին հաջորդեց առաջարկների տաղավարների ծրագիրը: Ծրագրի ընթացքում քաղաքացիների կողմից ստացված առաջարկների մի մասն ընդգրկվեց 2014թ. Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրում, որոշ մասն էլ որպես ընթացիկ աշխատանքներ են իրականացվում: Ի դեպ, երիտասարդության հարցերի խորհրդի ծրագրերում ներգրավել և առաջարկներ ներկայացնել կարող է յուրաքանչյուր երիտասարդ:
«Ֆեյսբուք» սոցիալական կայքում գործում է նաև երիտասարդության հարցերի խորհրդի էջը: 2013թ. ընթացքում երիտասարդների կողմից այդ էջն ստացել է ավելի քան 1000 հարց և առաջարկություն: Բարձրացված բոլոր հարցերը ստացել են համապատասխան ընթացք և կարգավորվել: Խորհուրդը ծրագրերում հատուկ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբեր ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Խորհրդի անդամներն ու հարյուրավոր կամավորներ աշխուժորեն ներգրավված են եղել նաև մշակութային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ «Էրեբունի – Երևան 2795» տոնակատարության կազմակերպման և անցկացման, Մարտի 8-ի միջոցառումներին: 2014 թվականի ծրագրերում ընդգրկված է նաև մեծ հեծանվավազքի կազմակերպումը Երևանում:

2013թ. հիմնված «Բանավեճի ակումբ»-ի ծրագրում նախորդ տարի ընդգրկված 20 թիմերի համեմատ արդեն այս տարի 35 թիմ է մասնակցելու: Հիմնադրվել և գործում է նաև «Կամավորների բանկ» ծրագիրը, որի շրջանակում տարբեր մասնագիտության տեր երիտասարդների հնարավորություն է ընձեռվում գործընկեր կազմակերպություններում խորացնելու մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Նշենք, որ կամավորական սկզբունքով գործող խորհրդի կազմում ներառված է երիտասարդական 20 կառույց, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, ուսանողական խորհուրդներ: Երիտասարդության հարցերի խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանի խոսքով՝ առաջիկայում նախատեսում է ստեղծել նաև երիտասարդների հետ համատեղ ծրագրերի իրագործման նոր և առավել ընդգրկուն հարթակ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31