Հայտնի են դարձել վաղը Խանտի-Մանսիյսկում մեկնարկող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարի առաջին տուրի զույգերը:
Լեւոն Արոնյանը սեւերով խաղալու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերը կազմել են Դմիտրի Անդրեյկինն ու Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինն ու Պյոտր Սվիդլերը, Շախրիյար Մամեդյարովն ու Վեսելին Տոպալովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chess-news.ru-ի