Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում կասկածում են, որ ՀՀԿ-ն կեղծել է քվեարկության արդյունքները

Մարտ 12,2014 13:21

Գովազդի մասին և Հեռուստատեսության ու ռադիոյի մասին օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից խնդրեց ևս մեկ անգամ ներկայացնել քվեարկության պատկերը:

Ավելի ուշ լրագրողները ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչն էր հետաքրքրում ՀՅԴ-ական պատգամավորներին: Պարոն Վարդանյանն ասաց, որ իրենք կասկածներ ունեն քվեարկության արդյունքների հետ կապված: Այդ կասկածները, ըստ բանախոսի, դեռ պետք է ստուգվեն, բայց ՀՅԴ-ում կասկածում են, որ ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք իրենց տեղում չեն եղել, սակայն նրանց փոխարեն «կողմ» են քվեարկել:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունն ու այլընտրանքը չեն մասնակցել այս օրինագծերի քվեարկությանը: ՀՀԿ խմբակցությունից օրինագծերին դեմ է քվեարկել ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ձեռնպահ՝ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանն ու ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը:

«Պարոն Բաբլոյանն իր ամբողջ կյանքում մղել է պայքար ալկոհոլի ու ծխախոտի դեմ: Տարօրինակ կլիներ, որ էդ մարդը կողմ քվեարկեր: Իհարկե, բազմաթիվ այլ մարդիկ ևս կան ՀՀԿ շարքերում, որոնք այնուամենայնիվ կողմ քվեարկեցին, բայց դա իրենց անձնական խնդիրն է»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ այս փոփոխություններով ԶԼՄ-ներով արգելվում է ծխախոտի գովազդը, փոխարենը օրվա որոշակի ժամերի թույլատրվելու է թունդ ոգելից խմիչքի գովազդը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31