Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց չի քննարկվել»

Մարտ 12,2014 13:11

Երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀԱԿ պատգամավորները հայտարարեցին, որ ներկայացրել են իրենց տեսակետն առ այն, որ իրենց կարծիքով, երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Հարցին՝ ՀԱԿ-ի դիրքորոշմանն ինչպե՞ս արձագանքեց Գագիկ Ծառուկյանը, պարոն Զուրաբյանն ասաց, որ երկուստեք կհրապարակվեն տեսանյութեր, որոնցից այդ հարցերի պատասխանը կարող ենք ստանալ:

Ավելի ուշ լրատվամիջոցներում տարածվեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի հայտարարությունը, որտեղ ասվում էր. «Ակնհայտ է, որ այս պահին գոյություն ունեն երկու ուժերի միջև մոտեցումների և հարցերի լուծման վերաբերյալ տեսանելի տարբերություններ»:

Aravot.am-ի խնդրանքին`մեկնաբանել այդ հակասությունները, հանդիպմանը մասնակից ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Հանդիպումների ժամանակ ամեն մեկն առաջ է քաշում իր կողմից առաջարկվող այն հարցերը, որն ուզում է քննարկել: Այդ հարցն իրենք իրենց կողմից առաջ են քաշել, բայց այն չի քննարկվել»:

ԲՀԿ-ում կո՞ղմ են, թե՞ դեմ, այդ հարցի քննարկմանը, մեր հարցին Ստեփան Մարգարյանն ասաց. «ԲՀԿ-ում կողմ են այն օրակարգին, որը ձեւավորվել է եւ ձեւավորվում է բոլոր չորս կուսակցությունների կողմից»: Հստակեցնող հարցին`կառավարության հրաժարակա՞ն, պատասխանեց. «Ոչ միայն, տարբեր հարցեր կան, որոնց շուրջ մենք համագործակցում ենք: Ուրիշ հարց օրակարգում չկա, չի քննարկվել: Իհարկե, ՀԱԿ-ի կողմից առաջարկվել է ոչ թե քննարկելու, այլ իրենք ասել են, որ Սերժ Սարգսյանի հրաժարականն իրենց համար միշտ եղել է եւ մնում է իրենց օրակարգում: Եվ ընդամենը: Գագիկ Ծառուկյանը կողմ է այն հարցերին, որոնք չորսի (նկատի ունի չորս խորհրդարանական ոչ իշխանական ուժերին-Ն. Գ.) կողմից անցնում է»:

Zurabyan_Aram_Sargsyan

Aravot.am-ը նաեւ ՀԱԿ-ական պատգամավորներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին խնդրեց մեկնաբանել այդ հակասությունները: Վերջիններս ասացին, որ երեկ շատ բաց եւ թափանցիկ հայտարարություններ արել են հանդիպման վերաբերյալ  եւ հավելյալ մեկնաբանությունների կարիք չեն տեսնում:

ԲՀԿ առաջնորդը երեկ հայտարարել էր, որ այդ հանդիպումը որոշ գործիչների մոտ առողջական խնդիրներ կառաջացնի: Նաեւ Ստեփան Մարգարյանից հետաքրքրվեցինք`ո՞ւմ կամ ո՞ր քաղաքական ուժին նկատի ուներ նա: «Դե պետք է ուշադիր լինել`ո՞վ հիվանդանոց գնաց`նրանց է վերաբերվում»,- հումորով ասաց Ստեփան Մարգարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31