Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գալստյան. «Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր այս պահին չկան»

Մարտ 12,2014 12:54

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում լուրջ տեղաշարժեր այս պահին չկան և հակամարտության սկզբից ի վեր չեն գրանցվել ադրբեջանական կողմի դիրքորոշումների հետևանքով»,- այսօր «Ելակետ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը:

Պարոն Գալստյանը նաև շեշտեց, թե «այդուհանդերձ, խնդրի լուծմանը միտված որոշակի ակտիվացում վերջին մեկ տարում նկատելի է: ԵԱՀԿ Մինսկի խումբը կարծես ցանկանում է հանգուցալուծել հարցը»:

Բայց միևնույն ժամանակ նկատեց, թե ուկրաինական զարգացումների ֆոնին հակասություններ կան համանախագահների միջև:

Ուկրաինական զարգացումների ֆոնին մտահոգություններ կան, որ ՌԴ-ն հնարավոր է ստիպի Հայաստանին ճանաչել Ղրիմի անկախությունը: Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, ինչպես քաղաքագետ Արա Պապյանն էր մտահոգվում, https://www.aravot.am/2014/03/11/439250/ճնշման ենթարկվի ՌԴ-ի կողմից Ղրիմի անկախության ճանաչման պարտադրանքի հարցում, պարոն Գալստյանը օրինակ բերեց Հարավային Օսեթիան և Աբխազիան և արձագանքեց. «Հերթ էլ չի հասնի, որ քննարկվի Ղրիմի հանրապետության ճանաչման խնդիրը, քանի որ հարցը վերաբերում է հենց Ղրիմի հանրությանը և չեմ կարծում, որ Հայաստանին Ռուսաստանը կպարտադրի Հայաստանին ճանաչել»:

Պարոն Գալստյանը խոսեց նաև ազատամարտիկների միջև գոյություն ունեցող լարվածության մասին ու ասաց. «Նորմալ եմ գնահատում այն, որ ազատամարտիկները՝ որպես ՀՀ քաղաքացիներ, ունեն իրենց դիրքորոշումները: Բայց չեմ ընդունում այն, որ այդ ամենին տրվում է քաղաքական երանգավորում: Այդպիսով արժեզրկվում է ազատամարտիկի խորհրդանիշը»:

Մեր այն դիտարկմանը՝ արդյոք ՀՀ նախագահի՝ «նվնվալ» և այլ որակումները չե՞ն արժեզրկում ազատամարտիկի կերպարը, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Միգուցե նախագահը կպատասխանի, թե ինչ համատեքստում է դա արվել: Բայց կարծում եմ, որ ազատամարտիկիներն իրենք համախմբված պիտի լինեն ու ուղղորդեն, բայց չեմ կարծում, որ այս ֆոնի վրա կարելի է դիմել գոտկատեղից ցածր մեթոդների, իջնել անձնական մակարդակի և վիրավորանքներ տալը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31