Ազգային ժողովի մեծամասնությունը՝ չանսալով երեկ ոչ իշխանական ուժերի կողմից հնչեցրած հորդորներին՝ չքվեարկել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին կողմ, որով կթույլատրվի գիշերային ժամերին օղու գովազդը, 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ընդունեց օրենսդրական համապատասխան փաթեթը:
Նկատենք, որ ոչ իշխանական ուժերը, կամ Արծվիկ Մինասյանի ձեւակերպմամբ՝ ընդդիմությունն ու այլընտրանքը, չէին մասնակցել քվեարկությանը:
Մինչ քվեարկությունը ՀՅԴ-ն քսան րոպե ընդմիջում խնդրեց, իսկ ՀԱԿ անունից հանդես եկող Լեւոն Զուրաբյանը կրկին անգամ բարձրաձայնեց իրենց տեսակետը, թե սա օրենք է, որը հասարակության դեմ է, առողջապահական տեսանկյունից անընդունելի եւ հետապնդում է շատ նեղ շրջանակներով մարդկանց շահերը:
Իսկ նույն՝ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն նախատեսող այն փաթեթը, որով նախատեսվում է Հանրային հեռուստատեսությանն արգելել գովազդի ցուցադրումը՝ բացի սոցիալական գովազդից, ինչպես նաեւ կրթամշակութային եւ սպորտային հաղորդումներում հովանավորների մասին կարճ տեղեկություններից, ընդունվեց ավելի շատ ձայներով՝ 85 կողմ, 5 դեմ, 18 ձեռնպահ:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ