Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը դեմ է կառավարության կատարած փոփոխություններին. Newsbook.am

Մարտ 12,2014 12:39

Վերահսկիչ պալատը դեմ է կառավարության կատարած փոփոխություններին, քանի որ կառավարության դիրքորոշումը` կապված Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուն հակասում է ՀՀ Վերահսկիչ պալատի մասին գործող օրենքի հոդված 24-ին և հոդված 25-ին: Այս մասին NewsBook-ին հայտնեցին ՎՊ հասարակայնության հետ կապերի և լրատվական ծառայությունից: Իսկ ՎՊ-ի օրենքի վերը նշված 24-րդ հոդվածը սահմանում է վերահսկողության ենթակա մարմինների, պաշտոնատար անձանց իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը:

Համաձայն դրա`

1. Վերահսկվող օբյեկտի ղեկավարը կամ պատասխանատու պաշտոնատար անձը, ինչպես նաեւ օբյեկտի վերադաս պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու պաշտոնատար անձն իրավունք ունի` ա) ծանոթանալու վերահսկողության արդյունքներին. բ) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ եւ օրենքով սահմանված կարգով բողոքարկելու վերահսկողություն իրականացնող անձանց գործողությունները, վերահսկողության վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը. գ) արգելելու վերահսկողության իրականացումը (վերահսկողությունն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե վերահսկողություն իրականացնողները խախտել են սույն օրենքի պահանջները` այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով վերահսկիչ պալատի նախագահին:

2. Վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ա) ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին ըստ պահանջի տեղեկանքներ եւ անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնել բյուջետային միջոցների օգտագործման վերաբերյալ. բ) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, բավարարել վերահսկողների օրինական պահանջները. գ) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները եւ այլ տեղեկություններ. դ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վերահսկողություն իրականացնող անձանց գործունեության համար. ե) վերահսկիչ պալատին տրամադրել արժանահավատ տեղեկատվություն. զ) մեկամսյա ժամկետում վերահսկիչ պալատին գրավոր տեղեկատվություն տրամադրել ընթացիկ հաշվետվություններում եւ եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ:

Նյութի մանրամասները կարդացեք Newsbook.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31