Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 10-ին, ժամը 17.45-ին, 1946 թ. ծնված Մանվել Ս.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ինքնաձիգ` պահունակով, «ՏՕԶ» տիպի հրացանի 5.6 մմ տրամաչափի` 7, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 25 փամփուշտ և «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Նույն օրը, ժամը 18.00-ին, 1937 թ. ծնված Ռաֆիկ Ա.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է գործարանային համարը ջնջված կարճեցված փողով երկփողանի 16 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տարբեր տրամաչափի 81 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Նույն օրը, ժամը 19.10-ին, 1968 թ. ծնված Վարդանուշ Հ.-ն նույն բաժնում կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, նռնակի «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 233 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
***
Մարտի 10-ին, ժամը 10.30-ին, 1966 թ. ծնված Հայկ Հ.-ն ոստիկանության Կումայրիի բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ-12» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
***
Մարտի 10-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության ՊՊԳՎ Ջերմուկի պահպանության բաժանմունք է ներկայացել 1984 թ. ծնված Նվեր Խ.-ն և կամավոր հանձնել 16 մմ տրամաչափի, մեկփողանի ողորկափող հրացան:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն