Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է լինելու Հայ ազգային կոնգրեսի հաջորդ քայլը. «Չորրորդ իշխանություն»

Մարտ 12,2014 11:57

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը մեծամասնության կողմից «Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի» տապալումից հետո հայտարարել էր, որ տասը զոհերի արյան պատասխանատվությունը մնում է իշխող կուսակցության վրա։

«ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց նրան՝ ցանկանալով տեղեկանալ, թե ո՞րն է լինելու Հայ ազգային կոնգրեսի հաջորդ քայլը, ինչին ի պատասխան, խմբակցության ղեկավարը նշեց. «Քայլերը շատ են։ ԵԽԽՎ-ում նույնպես հարց է բարձրացվել ցուցարարների դեմ մահաբեր զենքի կիրառման կոնտեքստով։ Բնականաբար, մենք ընդհանրապես շարունակելու ենք պահանջատեր լինել Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը եւ հասնելու ենք դրան։

Ակնհայտ է, որ այդ բացահայտումները կլինեն այն բանից հետո, երբ այս ռեժիմը հեռանա, իսկ մինչեւ ռեժիմի հեռանալը, մենք նմանատիպ քայլերով նրանց միշտ դնելու ենք անհարմար վիճակի մեջ, որպեսզի իրենց համար պարզ լինի, որ իրենք են խոչընդոտում արդարադատությունը եւ ըստ էության՝ արյան պատասխանատվությունը մնում է իրենց ուսերի վրա»։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ www.armlur.am-ից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31