Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Քառյակի» բարեհաջող գործունեությամբ ոչ շահագրգիռ «ուղեղային կենտրոններն» ինչո՞ւ են հիստերիա բարձրացնում». «Հայոց աշխարհ»

Մարտ 12,2014 11:54

Հատված ԲՀԿ մամուլի պատասխանատու, պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ հարցազրույցից:

   -«Չորսին» միավորող հիմնական խնդիրը կարծես թե կառավարությանն անվստահություն հայտնելու հարցն է, ինչի մասին հայտարարեց նաեւ ՏերՊետրոսյանն իր վերջին ելույթում։ Այս պարագայում օրինաչափ չէ՞ կոալիցիայի հարցադրումը՝ անգամ եթե կառավարությունը հրաժարական տա, հաջորդ կառավարությունն էլի քաղաքական մեծամասնությունն է ձեւավորելու։ 

-Համաձայն չեմ այդ հարցադրմանը. Դուք ասում եք՝ հիմնականը սա է, եւ շարադրում եք ձեր հարցը։ Հիմնական խնդիրը, նորից եմ ասում, ՀՀ քաղաքացու վիճակը, կենսակերպը փոխելն է։
Հայաստանում անհրաժեշտ է վերացնել ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական մենաշնորհները, որպեսզի երկիր մուտք գործող միլիարդավոր դոլարների հասնող տրանսֆերտները, նյութական մյուս բարիքներն արդար վերաբաշխվեն, ոչ թե գնան մի քանի ուղղությամբ։ Պետք է վերջ տալ պետական միջոցների անիմաստ, չարդարացված վատնումներին, կոռուպցիային, թալանին, ապահովել մրցակցային հավասար դաշտ, օրենքի եւ իրավունքի գերակայություն, կասեցնել արտագաղթը, ոտքի հանել տնտեսությունը եւ այլն. չթվարկեմ։ Սա է հիմնականը, սրան է միտված չորս ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի գործունեությունը։ Եթե կառավարությունն ի վիճակի չէ իր գործառույթներն իրականացնել, պետք է հեռանա։

Չեմ ուզում ասել, թե դրանով բոլոր հարցերը կլուծվեն՝ ամենեւի՛ն։ Խնդիրն այն է, որ բյուջեի միջոցները պետք է արդարացի տնօրինել, օրինակ՝ 200 միլիոն դրամը տրամադրել ոչ թե առանց այն էլ բարվոք վարչական շենքի ֆասադի ու տանիքի վերանորոգմանը, այլ Վահան գյուղի մանկապարտեզին, Արարատի հանրակրթական դպրոցին, Չարբախի պոլիկլինիկային, ոչ թե ասել՝ հնարավոր է, բայց չենք անի։ Երկրում արմատական փոփոխություններ են պետք, եւ եթե դրա համար անհրաժեշտ է կառավարության հրաժարականը, կառավարությունը պիտի հրաժարական տա։

   –Ինչպե՞ս եք մտադիր հասնել դրան, եթե առաջիկա 3-4 տարում ընտրություններ չեն սպասվում, խորհրդարանական փոքրամասնությունն էլ չունի բավարար ռեսուրսներ՝ որոշումներ պարտադրելու մեծամասնությանը։

-Եթե այդպես է՝ քաղաքական մեծամասնությունը եւ «քառյակի» բարեհաջող գործունեությամբ ոչ շահագրգիռ «ուղեղային կենտրոններն» ինչո՞ւ են հիստերիա բարձրացնում, երբ հանդես ենք գալիս միասնական կամ առանձին ինչ-որ նախաձեռնություններով։ Մանր-մունր հնարքներով ինչո՞ւ են ամեն կերպ փորձում վարկաբեկել, խանգարել կամ շեղել քառյակի ուժերից որեւէ մեկին կամ բոլորին միասին, ինչո՞ւ են փորձում սեպ խրել՝ ինչի՞ց են վախենում։
Կարծում եմ, պատասխանը մեկն է՝ քաղաքական ուժերը, որոնք խորհրդարանում անհամեմատ նվազ հնարավորություններ ունեն, քան մեծամասնությունը, ունեն մեկ էական առավելություն։ Դա բնակչության բացարձակ մեծամասնության աջակցությունն է։
Կարծիք կա, թե կոնսոլիդացիոն այս գործընթացն ուղղված է ոչ թե մոտ ապագային, այլ ավելի հեռահար բնույթ ունի՝ միտված է 1017-18թթ. ընտրություններին։ 

-Ո՛չ։ Մի՛ փորձեք տանել ինձ զուտ քաղաքական լուծումների դաշտ։ Քառյակն այսօր իր առջեւ շատ կոնկրետ խնդիրներ է դնում՝ ազատվել կուտակային պարտադիր բաղադրիչի կիրառումից, լուսավորել գազի դիմաց 300 միլիոն դոլարի պարտքի ձեւավորման մութ անկյունները, կասեցնել հարյուր հազարավոր հայաստանցիների արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր, ապահովել իրավական արդարություն… Եթե դրա համար անհրաժեշտ է իրականացնել որոշակի գործողություններ, այդ գործողություններն իրականացվել են եւ իրականացվելու են։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31