Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ, ինչպես ասում են, Հերմինե Նաղդալյանը «քաշվավ». «Չորրորդ իշխանություն»

Մարտ 12,2014 11:35

«Եթե կա մեկը, որ կարող է իրեն տղամարդ համարել ու դուխ ունենալ հանքեր շահագործելու, թող գա, ես իրեն կտամ իմ հանքերը կամ մի մասը», նախօրեին հայտարարել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։

«ՉԻ» – Իսկ մենք մինչեւ հիմա միամտաբար կարծում էինք, թե հանքեր շահագործելու համար նախ պետք է հանքեր ունենալ, հետո՝ լիցենզիա, հետո՝ համապատասխան գումար… Պարզվում է՝ սխալվում էինք, պետք է դո՛ւխ ունենալ։

Բայց այնպես էլ չէ, որ ով դուխ ունի՝ կարող է քացով բացել բնապահպանության նախարարի դուոը ու դուխով մի քանի հանք պահանջել։ Չէ՞ որ եթե բնապահպանության նախարարն ինքը դուխով մարդ է՝ էն գլխից շահագործման լիցենզիաները տվել է ինքն իրեն։

Ինչ վերաբերում է «ինքն իրեն տղամարդ համարելուն», ինչն, ըստ Վարդան Այվազյանի, հանքեր ունենալու եւ շահագործելու պարտադիր պայման է, ապա այստեղ, ինչպես ասում են, Հերմինե Նաղդալյանը «քաշվավ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31