Լրահոս
Օրվա լրահոսը

Ծայրահեղ ծանր վիճակում ապրող ընտանիքներ, որոնք երբեք բնակարան չեն ստանա. Շիրակ կենտրոն (Տեսանյութ)

Մարտ 12,2014 11:24

Գյումրիում ավելի քան 4000 անօթևան ընտանիքներից մոտ 3000-ն ընդգրկված չեն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա անօթևան ընտանիքների հերթացուցակում, թեւ նրանց գերակշիռ մեծամասնությունն ապրում, ավելի ճիշտ՝ մի կերպ գոյատեւում է բնակարանային եւ սոցիալական ծայրահեղ պայմաններում, խարխուլ կացարաններում:

Փոխհատուցման ոչ ենթակա ընտանիքները հերթացուցակներից դուրս են մնացել տարաբնույթ, երբեմն՝ անհեթեթ և անհասկանալի պատճառաբանություններով: Կան տասնյակ ընտանիքներ, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ՀՀ կառավարության կողմից սահմանված ժամկետում ներկայացնել պահանջվող բոլոր փաստաթղթերը և հաշվառվել բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում: Ներկայացվող տեսանյութը հաշմանդամություն ունեցող տարեց մոր և որդու՝ փոքրիկ տնակում, միայն հաշմանդամության թոշակով գոյատևող ընտանիքի մասին է:
Երկրաշարժին վթարված նրանց բազմահարկը թեև աղետից հետո ամրացվել և բաշխվել է նախկին բնակիչներին, սակայն այս ընտանիքին պատկանող բնակարանը տրամադրվել է մեկ ուրիշ ընտանիքի:

Շիրակ կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31