Այսօր վաղ առավոտյան «Տոնուս» շինկազմակերպության գործունեության արդյունքում տուժած քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ նրան մեկ անգամ եւս կներկայացնեն իրենց խնդիրը: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ մի քանի տարի է՝ իրենց խնդիրը լուծում չի ստանում: «Արդեն մոտ տասը տարի էլ պայքարում ենք, բայց անօգուտ, մեզ խաբել են, եւ ոչ մեկ չի ցանկանում մեր խնդրով զբաղվել»,- ասել են ցուցարարները:
Բնակիչներին շուտով մոտեցել է նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը: Բողոքի ակցիայի մասնակիցները, դիմելով նրան, ասել են. «Լավ օրից չէ, որ հասել ենք այստեղ, էս մեր վերջին հույսն է, էլ ելք չի մնացել, այսինքն սա ճարահատյալ, հուսալքված քայլ է բոլորի կողմից, որ ընկել ենք կառավարության, բանկի եւ այլ ատյանների դռները»: Ի պատասխան Հ. Հովսեփյանը ասել է. «Այսինքն մենք ենք մեղավոր, որ այսպես է լուծվել»:
Մի քանի րոպե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի հետ զրուցելուց հետո բնակիչները հայտնել են, որ ցանկանում են հանդիպել եւ զրուցել անձամբ Սերժ Սարգսյանի հետ: Սակայն Հ. Հովսեփյանը հայտնել է, թե հանդիպում տեղի չի ունենա եւ առաջարկել է ձեւավորել 6 հոգանոց պատվիրակություն, որոնց առաջարկել է հանդիպել արդեն Բաղրամյան 26-ում: Սկզբում ցուցարարները չհամաձայնվեցին, սակայն տեսնելով, որ այլ տարբերակ չկա, ի վերջո որոշեցին հեռանալ նախագահական առանձնատան դիմացից: «Պարզ ասեմ, ով ստեղ մնաց, իրանցը չեմ լուծելու»,- ասել է Հովհաննես Հովսեփյանը եւ հեռացել: Ինչից հետո բնակիչները ստիպված հեռացել են:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև