Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նմանօրինակ հակամարտությունները չունեն ունիվերսալ լուծումներ. «Հայկական ժամանակ»

Մարտ 12,2014 10:52

Ղրիմի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ զուգահեռները, որ վերլուծվում, քննարկվում են Հայաստանում, հասկանալի են։ Մարդիկ անհանգստացած են, ուզում են հասկանալ, թե Ղրիմում տեղի ունեցողը ինչպիսի ազդեցություն կունենա Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վրա։

Իրականում, սակայն, ճիշտ են նրանք, ովքեր կարծում են, որ նմանօրինակ հակամարտությունները չունեն ունիվերսալ լուծումներ, եւ նրանցից յուրաքանչյուրը լուծվում կամ ընկալվում է բացառապես սեփական առանձնահատկությունների համատեքստում։ Մյուս կողմից, սակայն, սա չի նշանակում թե աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող գործընթացները չեն ազդում մեկը մյուսի վրա, չի նշանակում, թե այդօրինակ հակամարտությունների բանակցային գործընթացներում չեն ձեւավորվում որոշակի բանաձեւեր, որ կիրառելի են մյուսների նկատմամբ։

Վերջին տարիներին աշխարհում մի քանի նոր պետություններ են հայտնվել, մասնավորապես՝ Արեւելյան Թիմորը, Կոսովոն, Հարավային Սուդանը։ Միջազգային հանրությունը բոլոր դեպքերում էլ հանգել է այդ միավորների անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մտքին հիմնականում մեկ պատճառով. բոլորի համար ակնհայտ է եղել, որ մետրոպոլիաները ուղղակիորեն սպառնում են այդ տարածաշրջանների բնակչության անվտանգությանն ու բնականոն զարգացմանը։ Առնվազն Կոսովոյի եւ Հարավային Սուդանի դեպքում միջազգային հանրությունը համարել է, որ այդ տարածաշրջանների բնակչությունը ենթարկվում է ցեղասպանության, եւ Հաագայի միջազգային դատարանում գործընթացներ են սկսվել ցեղասպանություններն իրականացնողների նկատմամբ։

Հայ ընթերցողը կասի, իհարկե, որ հենց այս չափանիշներով առաջնորդվելու դեպքում Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչմանը պետք է որ ոչինչ չխանգարի։ Որքան էլ աբսուրդ թվա, այս հարցում մենք ունենք երկու խնդիր, որոնցից մեկը լուրջ, մյուսը ոչ այնքան։

Սկսենք վերջինից. Ադրբեջանը հենց վերը նշված պատճառներով է այդքան թմբկահարում Խոջալուի դեպքերը։ Նրա համար սա շատ արդյունավետ գործիք է՝ եթե Ղարաբաղի տարածքում ադրբեջանցիներ են «ցեղասպանության» ենթարկվել, ուրեմն հարկ չկա բացատրել, թե Ղարաբաղում ով ում անվտանգությանն էր սպառնում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31