Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում նվազել են ամուսնությունները, իսկ ամուսնալուծություններն` աճել. «Հրապարակ»

Մարտ 12,2014 10:50

2012-ի համեմատ 2013-ին Հայաստանում ամուսնությունները նվազել են 3,7, իսկ ամուսնալուծություններն աճել են 15,6%-ով։ Ամուսնալուծության բարձր ցուցանիշ է գրանցվել Լոռու մարզում, այնուհետեւ՝ Երեւանում, Արարատի եւ Կոտայքի մարզերում։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, 2013թ. արձանագրվել է ամուսնալուծության 3 հազար 756 դեպք՝ 2012 թվականի 3 հազար 250 դեպքի համեմատ։

Իհարկե, ամուսնալուծության պատճառները տարբեր ընտանիքներում լինում են տարբեր, այնուհանդերձ, հաճախ դրանք կրկնվում են։ Ամուսնությունից հետո շատ կանանց մոտ անցնում է սիրահարվածությունը, ռոմանտիկան, նրանք սկսում են գիտակցել, որ ամուսնու հետ ունեն կյանքի տարբեր ընկալումներ, աշխարհայացք, զգացմունքներն էլ այնքան ուժեղ չեն, որպեսզի կարողանան շարունակել համատեղ ապրել ողջ կյանքում։

Հոգեբան Արմենուհի Կարապետյանն ասում է. «Հաճախ երիտասարդներն առանց մշտական աշխատանքի ու բնակության վայրի ամուսնանում են։ Հետագայում լուրջ խնդիրներ են ծագում, ընտանիքում դառնում վեճերի ու կոնֆլիկտների պատճառ եւ արդյունքում ավարտվում են ամուսնալուծությամբ։ Ամուսնալուծության պատճառներից է արտագնա աշխատանքը, որոնց պատճառով ամուսնական զույգը երկար ժամանակ բաժանության մեջ է գտնվում։ Կարծում եմ, որ պետք չէ շտապել ամուսնանալ։ Ամեն ինչ ունի իր ժամանակը, անպայման այդ օրը կգա։ Ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրից էլ պահանջում է որոշակի անձնազոհություն, եւ եթե զույգերից որեւէ մեկը պատրաստ չէ դրան, ապա մեծ է հավանականությունը, որ ընտանեկան կյանքը կվերածվի փոխադարձ մեղադրանքների ու վեճերի անվերջանալի շարքի»։

Նելլի ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31