Հատված ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հարցազրույցից:
–Որոտանի հէկ–ի վաճառքի մասին կառավարության որոշում կայացվե՞լ է, թե՞ ոչ:
-Բա ո՞նց չի կայացվել: Բա առանց դրա ո՞նց կլինի:
–Եթե կար կառավարության որոշում, ինչու որևէ մեկն այդ մասին չէր խոսում, չնայած՝ ընդդիմությունը բազմիցս բարձրաձայնել է այդ մասին:
Կարդացեք նաև
-Իսկ ո՞վ է ասել, որ հենց կառավարության որոշում է դուրս գալիս, մենք էլ պետք է դուրս գանք՝ հայտարարենք: Կայքում ամեն ինչը բաց դրված է: ԱԺ-ում քանի անգամ հարցրել են, ասել եմ՝ բանակցությունները գնում են, հենց որոշակի կլինի, ձեզ կասենք:
–Որոտանի հէկ–ի վաճառքի մասին կառավարության որոշումն ընդունվել է կառավարության՝ 2013թ. նոյեմբերի 21-ի նիստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ նիստի օրակարգում չի եղել Որոտանի հէկ–ի վաճառքի մասին որոշման նախագիծը:
-Կարող ա՝ լրացուցիչ է մտել այդ հարցը: Չեմ հիշում արդեն:
–Այդ օրը Դուք երկու որոշման նախագիծ եք ներկայացրել կառավարության նիստում, որից մեկը՝ գաղտնի: Արդյոք դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղել:
-Ես գաղտնի որոշումներ շատ եմ ներկայացնում, շաբաթ չի լինում, որ գաղտնի որոշում չներկայացնեմ: Բնական է, որ այս համակարգը պետք է ունենա գաղտնի որոշումներ:
–Դա Որոտանի վաճառքի մասին որոշումը չի եղե՞լ:
-Չէ, չէ: Եթե գաղտնի լիներ, ո՞նց կբացեինք: Ենթադրենք՝ գաղտնի է, հետո պիտի բացեի՞նք: Հո ասեղ չի, որ թաքցնես, ախր:
–Ընդդիմությունը կասկածում է, որ հետին թվով եք որոշումն ընդունել:
-Ինչ թվով ուզում ա, լինի: Ենթադրենք՝ մի տարի առաջ է եղել« բայց պիտի բացես, չէ՞: Ո՞նց կլինի՝ ասենք պետական է, տակից մասնավորին տանք:
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: