Լրահոս
Օրվա լրահոսը

Սա արդեն ոչ թե հրաշալի քառյակ է, այլ ավելի շատ մազալու քառյակ. «Ժամանակ»

Մարտ 12,2014 10:36

Գագիկ Ծառուկյանը, ըստ էության, հերքում է, որ քննարկել են Սերժ Սարգսյանի հեռացման հարց: Եվ դա ակնհայտ էր նաև հանդիպման մասին Գագիկ Ծառուկյանի հեռուստաընկերության պատրաստած բացառիկ տեսանյութից, որտեղ ավելի քան 9 րոպեի ընթացքում այդպես էլ ոչ մի անգամ չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականի, պաշտոնանկության կամ վստահության հարց: Այս ամենից հետո մնում է պարզել` համաձայնեցվա՞ծ էր Լևոն Զուրաբյանի հայտարարությունը հանդիպումից հետո ԲՀԿ հետ, թե՞ ոչ: Այսինքն` բացառել պետք չէ, որ Գագիկ Ծառուկյանը ՀԱԿ-ին թույլ է տվել հանդիպումից հետո անել նման հայտարարություններ, այսպես ասած` դեմքը փրկելու համար: Միևնույն ժամանակ, իրեն էլ իրավունք վերապահելով, ըստ էության, հերքել այդ հայտարարությունները, այսինքն` հերքել, որ ինքը ՀԱԿ-ի հետ նման հարց է քննարկել, Սերժ Սարգսյանի հեռացման հարց է քննարկել:

Այսպիսով, սա արդեն ոչ թե հրաշալի քառյակ է, այլ ավելի շատ մազալու քառյակ, որը չի կարողանում, ըստ էության, կողմնորոշվել նույնիսկ միմյանց միջև հանդիպումներից հետո հայտարարությունների հարցում, որպեսզի հետո ստիպված չլինեն ուղղակի կամ անուղղակի զբաղվել միմյանց հերքելով: Այստեղ, իհարկե, մեկնաբանություններն ընդհանրապես ավելորդ են, քանի որ նման քաղաքական համագործակցությունը շատ դժվար է լուրջ որակել: Ավելի ճիշտ` սա, իհարկե, լուրջ է, սակայն ոչ թե հասարակությանն ու պետությանը դեպի խնդիրների համակարգային լուծում առաջնորդելու, այլ նման հեռանկարները արգելակելու և Հայաստանում ներքաղաքական ներկայիս ստատուս քվոն պահպանելու հարցում, այսինքն` լուրջ խոչընդոտ:

Սա ընդամենը հասարակական վստահությունը կորցրած քաղաքական միավորների փորձն է հերթական ընտրություններից առաջ ակտիվացնել հասարակությանը և թույլ չտալ, որպեսզի հանկարծ այլ ուժեր առաջանան մինչև ընտրություններ և հավակնեն հիմնական քաղաքական դերակատարության ընդդիմադիր դաշտում:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31