Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Աշխատանք որոնելու փոխարեն մարդիկ վազում են լոտո գնելու. «Հրապարակ»

Մարտ 12,2014 10:30
loto

Վաղուց բանաձեւված կանոնը, որ աշխատավարձն աշխատանքի դիմաց որոշակի վարձատրությունն է, մի քանի վայրկյանում ի չիք են դարձնում գովազդային շուկայի հայ պատվիրատուները։

Լոտո «Աշխատավարձ»-ը, որն ամիսներ է, ինչ հայկական եթերներից չի հեռանում, նենգափոխում է պատկերացումն այն մասին, որ աշխատավարձը սեփական քրտինքով աշխատած գումարն է, որ դա սպառողական զամբյուղ ասվածն է՝ հագուստի, սննդի, կոմունալ եւ, անպայման, հանգստի ծախսերն իր մեջ ամփոփած։ Այլ է հարցը, որ հայաստանցի աշխատողի ստացածը չի ենթարկվում այս կանոնին, որ միջին վիճակագրական քաղաքացին իր աշխատավարձով ոչ միայն նշված չորս պայմանները չի կարողանում ապահովել, այլեւ չի լուծում վերարտադրության խնդիրը։ Բայց սա այլ նյութի թեմա է։

Խոսքն այստեղ գովազդվող լոտո «Աշխատավարձ»-ի մասին է, որը խաղացողին 30.000-500.000 դրամ «աշխատավարձ» է երաշխավորում։  Զարմանալի  զուգադիպությամբ,  մի  կողմից,  հալալ քրտինքով աշխատած մեր գումարները կուտակայինի  անվան տակ անհասցե ու անհեռանկար քամուն ենք տալիս, մյուս կողմից, խրախուսում չաշխատելով գումար  վաստակելու քաղաքականությունը:

ՍԵրոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31