Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ձեռքսեղմում տիեզերքում» պատգամավորների մեջ

Մարտ 12,2014 13:45

1975 թվականի հուլիսի 17-ին տիեզերքում միացել էին խորհրդային «Սոյուզ-19» եւ ամերիկյան «Ապոլլո» տիեզերանավերը, որոնք դրանից երկու օր առաջ թռել էին համապատասխանաբար Բայկոնուրից եւ Քանավերալ թերակղզուց: Դա տեխնիկապես բարդ խնդիր էր, որին կողմերը պատրաստվել էին մոտ երեք տարի: Դա նաեւ երկու երկրների ղեկավարների քաղաքական կամքի դրսեւորում էր` հակադիր ճամբարների միջեւ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ արված մի քայլ: Տիեզերքում այդ ձեռքսեղմմանը հավասարազոր իրադարձություն են համարվում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի միջեւ հանդիպումները: Համենայնդեպս, այդպես են նման հանդիպումները ներկայացնում թե՛ իշխանական ուժերը (տագնապով, մաղձով), թե՛ «ոչ իշխանականները» (ձեւ անելով, որ այդ հանդիպումները «վերջ կտան Սերժ Սարգսյանի ռեժիմին»):

Վեճի թոհուբոհում բանը հասավ նույնիսկ ՀՀ առաջին նախագահի հասցեին վիրավորանքին, ինչն, իհարկե, կտրականապես մերժելի է: Իրականում հիշեցնեմ, որ ԲՀԿ-ՀՅԴ եւ ԲՀԿ-ՀԱԿ հանդիպումների մասնակիցների ճնշող մեծամասնությունը Ազգային ժողովի պատգամավորներ են, եւ նրանք գոնե տեսականորեն հնարավորություն ունեն հանդիպելու ավելի հաճախ հենց խորհրդարանական պատերից ներս` առանց պատվիրակություններ ձեւավորելու: Ավելին, ինձ թվում է` նրանք դա պարտավոր են անել, դա նրանց աշխատանքն է: Քաղաքացիները նաեւ դրա համար են նրանց ընտրել, հարկատուները դրա համար են նրանց աշխատավարձ տալիս: Արտառոց եւ անբնական կլիներ, եթե նրանք չհանդիպեին: Ի՞նչ է քննարկվում` մենք չգիտենք, եւ դա պարզ կլինի հետագա համատեղ հայտարարություններից եւ նախաձեռնություններից. կամ պահանջելու են կառավարության հրաժարականը, կամ էլ պահանջելու են նախագահի հրաժարականը: Ընդդիմությունը Հայաստանում երբեք որեւէ ուրիշ բանով չի զբաղվել: Թե որքանով են այդ պահանջները կյանքի կոչվելու՝ որոշվում է ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ հասարակական ճնշմամբ: Արդյոք անձերի փոփոխությունը կբերի՞ ռեժիմի փոփոխության: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ «ռեժիմը», ինչպես արդարացիորեն նշել է մեր քաղաքագետներից մեկը, ոչ ոստիկանական մահակների մեջ է, ոչ էլ արտասահմանյան օժանդակության մեջ, այլ մեր բնակիչների ուղեղներում է եւ պայմանավորված է պատմական հանգամանքներով: Եթե փոխվի մեր մտածելակերպը, ապա մնացածը տեխնիկայի հարց է: Բայց եթե իշխանությունն իսկապես անհանգստացած է պատգամավորների շփումներով, ապա միակ ելքը Ազգային ժողովը փակելն է: Այդ պարագայում «ոչ իշխանական ուժերը» իրար հետ են զրուցելու սքայփով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Ա’ր-սե’ն հո’ւպ տո’ւր,
    Խը’մբա-գրի’ն կո’ւլ տո’ւր:
    Հաաաաաաաաաաայյյեեեեեեեեեեեեեեեեեեեր

    • Արսեն says:

      Հանգստացի։ Խմբագիր « կուլ տալը» իմ ցանկությունների մեջ չի մտնում։ Եվ հետո, հոդվածի հետ համաձայն եմ։
      Ընտրության մեխանիզմները չի գործում, եթե գործեր և այսորվա «իշխանությունից» և «ընդդիմությունից» ոչ մեկին չէինք տեսնի պառլամենտում կամ այլ պաշտոնների։ (Ոչ էլ Ա. Աբրահամյանին՝ թերթի խմբագիր)։
      Իսկ այս իրականության մեջ և «կոնսուլտացիաների» թամաշան է բնական և «Առավոտ»-ում հոդվածը այդ մասին։

  2. Gibindus says:

    Այս ամենին ավելի սազական է “Ամուսնությունները կնքվում են երկնքում” արտահայտությունը: Բայց, ցավոք, ով է “պապան” ով “մաման”`չեմ կարողանում հասկանալ: Մի գուցե օգնե՞ք:

  3. Մարիամ says:

    Հեղինակի հետ միանգամայն համաձայն եմ, որ ընդդիմությունն զբաղված է միայն նախագահի հրաժարական պահանջելով, համենայնդեպս վերջին տարիներին այլ մոտեցում չեմ նկատել: Շատ հարմար մոտեցում է. ընտրել մի պահանջ, որը երբեք ի կատար չի ածվելու և հավերժ մնալ ընդդիմություն, որը ժողովրդի դարդերով է տապակվում: Եթե մեր ընդդիմության մտավոր ունակություններն ավելին թույլ չեն տալիս` ավելի կառուցողական մոտեցում ձեռք բերելու, ապա մեր երկրի մոտ ապագան քաղաքական առումով մեղմ ասած անմխիթար է:

  4. Կարեն says:

    Սա հերթական բեմադրությունն է։ Եթե բոլոր կուսակցությունները նայում են Հյուսիսից եկող հրահանգներին ինչպես պետք է գաղափարական տարաձայնությունների մասին բանավիճեն։ Եկեք չմոռանանք՛ տևական ժամանակ է, որ մեր երկրի ղեկավար կազմի ցուցակը հաստատվում է Մոսկվայում։ Եթե ուզում են իշխանափոխություն՛ ապա քննարկումներ անցկացնելու փոխարեն, խորհուրդ կտաի Երևան–Մոսկվա տոմս գնել։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31