Ջոն Բրենանի համաձայն, նայելով Պուտինի և Ուկրաինայի առաջնորդների գործողություններին, հասկանալի է դառնում, որ նրանք դեռևս չեն կողմնորոշվել, թե հետագա ինչպիսի քայլեր է պետք կատարել:
ԱՄՆ-ի ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ, ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի, բացի Ղրիմից, արևելյան Ուկրաինա շարժվելու հնարավորություն:
«Գիտեմ, որ ցանկանում եք ինձանից լսել, թե արդյոք Ղրիմը կմիանա Ռուսաստանին, արդյոք Պուտինը պատերազմելու է Ուկրաինայի հետ: Չեմ կարող հաստատ պատասխանել այս հարցին. դա կախված է բազմաթիվ գործոններից: Մեր խնդիրն այս գործոններին հետևելն ու վերլուծելն է», – դիմելով ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդում հավաքված լսարանին՝ ասել է ԿՀՎ-ի տնօրենը:
Ջոն Բրենանի համաձայն, նայելով Պուտինի և Ուկրաինայի առաջնորդների գործողություններին, հասկանալի է դառնում, որ նրանք դեռևս չեն կողմնորոշվել, թե հետագա ինչպիսի քայլեր է պետք կատարել:
Կարդացեք նաև
Արմեն Հովհաննիսյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում