Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորորդու՝ Էյներ Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ դեռ հետաքննություն է ընթանում: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ 10 օրից պարզ կլինի՝ դեպքի առթիվ քրեական գործ կհարուցվի, մեղադրյալներ կլինեն, թե ոչ: Բայց, ամենայն հավանականությամբ, նյութերի նախապատրաստմամբ քրեական գործի հարուցումը կմերժվի, քանի որ որեւէ ծեծ, տուժածներ չկան, ընդամենը վիճաբանություն, քաշքշուկ է եղել:
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Գորիսի «Զանգեզուր» ռեստորանում: Սուրեն Խաչատրյանի եղբորորդին ընկերների հետ գնացել էր ռեստորան՝ նշելու մարտի 8-ը, հարեւանությամբ էլ նախկին մարզպետի բարեկամները նշում էին Սուրեն Խաչատրյանի քրոջ թոռան ծնունդը:
Ի դեպ, ռեստորանում տեսախցիկներ են եղել, որոնց տեսագրությունն արդեն առգրավված է, նշանակված են մի շարք փորձաքննություններ: Մեր աղբյուրը հայտնեց, որ տեսաերիզում երեւում է, թե ինչպես երկու սեղանի հյուրերը գինովցած վիճակում վիճում են, մարդիկ են գնում գալիս, փորձում են վիճող կողմերից մեկին հանել սրահից, քաշքշուկ է լինում: Իսկ վիճաբանությունը ծագել է երաժշտությունը պատճառով, մասնավորապես՝ մի սեղանի հյուրերը ցանկացել են լսել Գուսան Աշոտ, մյուսները՝ Քրիստինե Պեպելյան, սկսել են վիճել, թե երաժշտությունը անջատի եւ այլն: Նրանց միջեւ նաեւ աղջկա հետ կապված հարց է եղել: Վիճաբանության ընթացքում ռեստորանի սպասք չեն ջարդել, ոչ էլ կապտուկներ են հայտնաբերվել նրանց վրա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև