Հարց.– Ինչպե՞ս կմեկնաբանեք Շվեյցարիայի նախաձեռնությունը բողոքարկելու Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի` Դողու Փերինչեքի գործով որոշումը:
Պատասխան. – Մենք ողջունում ենք Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը:
Հետևողականությունը ցեղասպանության ոճրի ժխտողականության դեմ պայքարում կարևոր դերակատարություն ունի մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ