Լրահոս
Օրվա լրահոսը

9.5 միլիոն դրամի մաքսանենգ «Այֆոն»

Մարտ 11,2014 23:54

Երեւանի բնակիչ, 1975թ. ծնված Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. նոյեմբերի 6-ին օդափոխման համակարգեր ներկրելու նպատակով մեկնելով Վրաստան, չի կարողացել դրանք գնել եւ Թբիլիսի քաղաքում, ոմն Գիյայից, Հայաստանում իրացնելու նպատակով ձեռք է բերել 24 հատ «Այֆոն Ս 5» մոդելի բջջային հեռախոս: Ըստ «Դատալեքս» կայքի՝ Տ. Պետրոսյանը իր վարած «Նիսան» ավտոմեքենայի սրահի նստատեղի դիմացի պահոցներում եւ ետեւի երկու նստատեղի տակ թաքցնելով՝ Բագրատաշենի մաքսակետով Հայաստան է տեղափոխել ընդհանուր 9 միլիոն 570 հազար դրամ արժեքով բջջային հեռախոսներ: Սակայն մաքսային բեռնահամալիրում դրանք հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Տ. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 1-ին մասով («Մաքսանենգություն»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սույն գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Իջեւանի նստավայրում: Մեր տեղեկություններով՝ մաքսանենգ ապրանքները բացահայտվել են այն բանից հետո, որ Տ. Պետրոսյանը իր գնած ապրանքների գնի 10 տոկոսը ետ է ստացել հայ-վրացական սահմանի «Տաքս ֆրի» խանութում, որից հետո հայ մաքսավորներին տեղեկացրել են այդ ապրանքների ներկրման մասին: Վրաստանում գործում է երկրից ապրանքների արտահանումը խրախուսող նման համակարգ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31