Այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում կայացած շախմատի տղամարդկանց Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության ութերորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առնվազն չորսը հավակնում են մեդալի եւ Աշխարհի գավաթի 23 ուղեգրերին:
Հրանտ Մելքումյանը եւ Վլադիմիր Հակոբյանը 6,0-ական միավորով ընդամենը մեկ միավոր են ետ մնում միանձնյա առաջատար ռուսաստանցի Ալեքսանդր Մոտիլյովից: Հայ գրոսմայստերներն ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ եւ 11-րդ հորիզոնականներում, իսկ Արման Փաշիկյանը՝ 16-րդ տեղ եւ Գաբրիել Սարգսյանը՝ 24-րդ, իրենց անվան դիմաց գրանցել են 5,5-ական միավոր:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ