Այսօր Ազատության հրապարակում թուրք երիտասարդից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է քաղաքական բնույթի հարցեր տվել ցուցարարներին:
«Հայաստանը այլ երկրների՝ օրինակ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիրներ ունի, եւ ես ուզում էի իմանալ՝ ինչ է կատարվում այստեղ: Հեռուստատեսությամբ լուրերին հետեւելով տեսնում ենք որոշ հետաքրքիր իրադարձություններ ու թեեւ հարեւան երկրներ ենք, ոչ մի թուրք չգիտի՝ ինչ է կատարվում այստեղ»:
Թուրք երիտասարդն այսօր ցուցարարներից հետաքրքրվել է՝ ինչ խնդիրներ կան Հայաստանում, ինչից են դժգոհ հայերը, ինչու են մարդիկ դժգոհում իշխանություններից, ինչի դեմ են ցույցեր անցկացնում, ինչու՞ են ցուցարարները Սերժ Սարգսյանին համարում ոչ լեգիտիմ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ