Թուրքիայով մեկ լայնամասշտաբ բողոքի ցույցեր են սկսվել մարտի 11-ին, այն բանից հետո, երբ 15-ամյա Բերկին Էլվանը, որի երեսին արցունքաբեր գազ էին արձակել անցած տարվա հունիսին Գեզի այգու ցույցերի ժամանակ, 269 օր կոմայի մեջ մնալուց հետո մահացավ: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:
Մայրաքաղաք Անկարայում հավաքվող ամբոխի դեմ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործում: Ցուցարարները իշխանությանը մեղադրում են Էլվանի սպանության մեջ:
Ցույցեր են տեղի ունենում նաև Ստամբուլում, Սակարիայում, Էսքիշեհիրում, Դենիզլիում, Դիյարբեքիրում, Տրապիզոնում, Ադանայում, Սամսունում, Թունջելիում, Մերսինում: Որոշ տեղերում ցուցարարները հարձակվել են ոստիկանության վրա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ