Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը թող գնա…. նվնվա». Գյումրեցի ազատամարտիկը վիրավորվել է

Մարտ 11,2014 22:02

Ազատության հրապարակում այսօր ազատամարտիկների բողոքի ցույցին գյումրեցի մի ազատամարտիկ՝ ՀՀ նախագահից վիրավորված, վիրավորական հայտարարություններ արեց ՀՀ նախագահի հասցեին:

«Նա, որ մեզ անվանեց նվնվացողներ, թող ինքը գնա հոր գերեզմանի վրա նվնվա: Մենք նվնվացող տղերք չենք: Պայքարող տղերք ենք»,- ասաց գյումրեցի Յուրա Աթոյանը:

Նա նաեւ քննադատեց ԵԿՄ որոշ անդամների ու նրանց  ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից խաբվածներ անվանեց. «Շատ ափսոս՝ որոշ տղաներ, մտան Մանվելի ջեբը, Մանվելին խաբնվեցին, տղերք զարթնեք, էսպես որ գնա, սաղիս կկոտորեն: Մենք չենք վախեցել, հիմա ումի՞ց պետք է վախենանք, Սերժիկի՞ց»:

Ազատամարտիկ Արա Խուդավերդյանն էլ դժգոհեց, որ իրենց պայքարից մնաց միայն քարը. «Հայաստանում սկսած գյուղերից մինչեւ քաղաք ոչնչացում է գնում: Որտեղ տեսնում են մի կանաչ պտուղ կա, եթե իրենք չեն կարողանում կեղտոտել, շանն են բերում, որ կեղտոտի… ես կոչ եմ անում հանրապետության բոլոր ղեկավարներին՝ թող անդրադառնան հայոց աշխարհին ու դուրս հանեն մեր ընկերներին»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31