Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյան. «Որոշ դատարկ և իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ չափազանց ծանր են տանում այս ձևաչափով անցկացվող հանդիպումները»

Մարտ 11,2014 21:57

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակում է հանդիպումները ոչ իշխանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: ԲՀԿ նախագահն այսօր ընդունել է Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին և Կոնգրեսի վարչության անդամ Ավետիս Ավագյանին: Ի թիվս տարբեր խնդիրների` հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ գործակցությանն ու առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Ողջունելով ներկաներին ՝ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ չնայած որոշ դատարկ և իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ չափազանց ծանր են տանում այս ձևաչափով անցկացվող հանդիպումները, այդուհանդերձ փաստ է, որ դրանք սպասված են հանրության ու ժողովրդի կողմից:

«Երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն այսօր բազմաթիվ են. դրանք հաղթահարելու համար լայն քաղաքական-հասարակական կոնսոլիդացիա է հարկավոր»,- իր խոսքում նշել է Գագիկ Ծառուկյանը` շեշտելով, որ ոչ ոք ի զորու չէ երկիրը միայնակ դուրս բերել այս փակուղուց:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարևոր է համարել ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական ուժերին ուղղված մեսիջները՝ միաժամանակ նաև ընդգծելով, որ այս համագործակցությունը լուրջ հետևանքներ կթողնի հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա:

ՀԱԿ ներկայացուցիչները արդյունավետ, կառուցողական ու հեռանկարային են գնահատել սկիզբ դրվող համագործակցությունը` ընդգծելով, որ բազմաթիվ հարցերի վերաբերյալ իրենք ԲՀԿ-ի հետ ունեն ընդհանուր ծրագրեր ու մոտեցումներ:

Զրույցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ընդգծել է, որ համատեղ աշխատանքում պետք է գերիշխող լինեն փոխադարձ հարգանքն ու վստահությունը, իսկ կայացրած յուրաքանչյուր որոշում պետք է պարտադիր հիմնավորված լինի՝ առաջին հերթին արտացոլելով ժողովրդի կամքը:

«Այսօր կա համախմբվելու հասարակական պահանջ ու օրվա հրամայական»,-իր խոսքում նշել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ու հավելել, որ միայն դրա շնորհիվ է հնարավոր երկրում զգալի փոփոխությունների հասնել:

Հանդիպման ավարտին կողմերը վստահեցրել են, որ սկիզբ դրվող համագործակցության առաջին պտուղները տեսանելի կլինեն առաջիկայում:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաշտոնական կայք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31