Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Գյումրեցի ազատամարտիկի` հիվանդություններով տառապող ընտանիքը սովամահ է լինում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 11,2014 19:56

Ղարաբաղյան պատերազմի մասնակից , 45-ամյա Արթուր Պետրոսյանի` Գյումրու Անի թաղամասի 37 շենքի 10 հասցեում բնակվող ընտանիքը ապրում  է ծայրահեղ աղքատ պայմաններում` զուրկ սննդից, ջեռուցումից, հագուստից: Տանը կահույք գրեթե չկա, պատերն ու հատակը բետոնյա են, ձմռանը չեն կարողացել բնակարանը ջեռուցել, որի պատճառով էլ նրա փոքր դուստրը` 10-ամյա Անահիտ Պետրոսյանը ծանր թոքաբորբով հիվանդացել է: Այժմ աղջիկը   անկողնային վիճակում է, սակայն դեղեր գնելու  գումար չունեն, անգամ սնունդ չկա Անահիտին ոտքի կանգնեցնելու համար, որի պատճառով էլ նրա ծնողները մղկտում են:

PrevPhoto
NextPhoto

Արթուր Պետրոսյանը ևս ծանր հիվանդ է, Ղարաբաղյան պատերազմից հետո մարմնի վրա ոչ մի առողջ օրգան չի  մնացել, ոտքը պրոթեզավորված է, մեջքը վնասված, սիրտը ևս շարքից դուրս եկած, կոնտուզիաով  է տառապում, չի կարողանում նորմալ խոսել, կակազում է: Կնոջ ասելով, օրումեջ  ցնցումների մեջ է ընկնում ու շտապօգնություն են կանչում: Արթուր Պետրոսյանը մեզ ցույց տվեց իր հիվանդությունների էպիկրիզները, որոնք ոչ սկիզբ ունեին, ոչ վերջ, տեղավորված էին հաստափոր տետրակի մեջ:

Aravot.am-ի հետ զրույցում տանտիկինը` Հեղինե Սևոյանն ասաց, որ ինքը ևս ծանր հիվանդ է,  ողնաշարն է  հիվանդ, երիկամը չի գործում,  սակայն տան անդամների անընդմեջ վատառողջ լինելու պատճառով արդեն մոռացել է իր հիվանդության մասին: Վերջիններս դժգոհում էին, որ իրենց պետությունը ոչնչով չի օգնում, անգամ ամուսնուն  բժշկական  ստուգման ենթարկելու համար գումար են ուզում, ազատամարտիկին  ձրի դեղորայք չեն հատկացնում: «Ում ասես օգնում են, բայց ուր դիմում ենք, մեր առջև դռները փակ են, էնպիսի մարդկանց են օգնում, որ կարիքի մեջ չեն, մեզ բանի տեղ չեն դնում», -նեղվեց  40-ամյա տիկին Հեղինեն:

Ազատամարտիկն էլ իր հերթին  դժգոhեց, որ իրենից հիվանդանոց պառկելու համար նույնիսկ մահճակալի գումար են պահանջում, օրական 6 հազար դրամ, մարմնի մեջ դեռ  փամփուշտ կա, սակայն այն հանելու համար 400 դոլար են ուզում: Ազատամարտիկը նաև դժգոհեց, որ իրեն Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից բացի ոչ մեկը չի օգնել,  Գյումրու քաղաքապետարանից  անգամ «դուրս  են  շպրտել», երբ դիմում է տարել` ակնկալելով նրանց օգնությունը:

Սակայն վերջիններս մոռացած իրենց հիվանդությունների մասին`, տառապում են 10-ամյա դստեր`Անահիտի համար, որի ջերմությունը մեկ ամիս է` չի իջնում ու անկողնուց չի կարողանում ելնել,  աղջիկը  այս պահին սովամահ է լինում` չդիմադրելով հիվանդությանը:

Մանրամասները` տեսանյութում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Spartak says:

    Իսկ Գյումրիում թասիբով ունևոր չկա՞: Աստվածապաշտ Ղուկասյան ընտանիքը չգիտի՞ այս մասին, գարեջրանատեր քաղաքապետն ի՞նչ է մտածում:

  2. Lilooooooooooooooooooooooooo says:

    ինչպես նաև Մարտուն Գրիգորյանը….

  3. Astghik says:

    Ամենացավալին այս պատմության մեջ այն է, որ ազատամարտիկն ունի առողջական լուրջ խնդիրներ, ու չկա ընդամենը մի մարդ, որը կկարողանա օգնել ու աջակցել նախ ազատամարտիկին, ապա նաև նրա ընտանիքին…յուրաքանչյուր ազատամարտիկի, մենք յուրաքանչյուրս ենք պարտք ու շնորհակալ մեր ազատ կյանքի համար… մենք պատրաստ ենք օգնության ձեռք մեկնելու այս ընտանիքին ինչքան կարող ենքև ինչքան հնարավորություն ունենք: Փորձեք մի պահ մտածել և պատկերացրեք, որ կան մարդիկ, որոնք ունեն մեր կարիքը… եկեք օգնենք մեր կարիքն ունեցողներին…

  4. Ցավում եմ, որ այս ամուսինները կարողացել են թյուրիմացության մեջ քցել իմ կողմից շատ հարգելի լրագրողին: Այո, ճանաչում եմ ու բազմիցս օգնել ենք, բայց…մի խոսքով:

  5. Քաղաքացի says:

    Կոչ եմ անում մի կողմ թողնել Գյումրու հանցագործ տարրերին և Գյումրի այցելելու դեպքում իրենց հետ անհրաժեշտ օգնություն տանեն այս մարդկանց, բնականաբար հնարավորության սահմաններում:

  6. Lilooooooooooooooooooooooooo says:

    Մարդը հստակ ասում է.” Վարդանիկը էրել է, բայց Բալասանյանը չէրավ, Վարդանը 400 դոլար տվեց, Բալասանյանը, մյատմ դիմում գրի, դրին ճղին, թե դու ով ես, ճղին-թափին”:Պատլերը պարզ չէ? ով ով է

  7. Քաղաքացի says:

    ԵՍ հավաստում եմ բոլոր ընթերցողներին , որ այս ընտանիքը շատ աջակցություններ է ստանում,թե ՀԿ ներից և թե պետական ատյաններից: Եվ բնավ էլ կարիք չկա այդպիսի սուր շեշտադրումների:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31