Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորաղբյուր համայնքում բրուցելոզի համաճարակային իրավիճակի մասին

Մարտ 11,2014 19:06

2014 թվականի մարտի 3-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի առանձին բնակիչների տնտեսություններում (թվով 17) արձանագրվել է  խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեպքեր (թվով 36 գլուխ՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքում):

ՀՀ ԱՆ մասնագետների կողմից տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո տեղում կազմակերպվել է համաճարակաբանական հետազոտություն վերը նշված 17 տնտեսությունում (93 անձանց շրջանում հարցում, դիտարկում և այլն), իրականացվել է գրեթե 77 անձի արյան նմուշառում, ովքեր շփվել են հիվանդ կենդանիների հետ և նրանց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Արձանագրվել է բրուցելոզով մեկ հիվանդ, որի տնտեսությունում եղել է հիվանդ կով և սպանդի է ենթարկվել: Հիվանդն առողջացումով դուրս է գրվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստանալուց հետո: Լաբորատոր հետազոտությունները շարունակվում են, մյուս անձանց վերջնական ախտորոշումը պարզ կլինի կրկնակի հետազոտությունների արդյունքում (քանի որ հնարավոր է բրուցելոզով վարակվածների մոտ հիվանդության զարգացման արդյունքում հակամարմինների տիտրի աճ գրանցվի):

Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և առողջ ապրելակերպի քարոզչություն՝ բրուցելոզի կանխարգելման հարցերի վերաբերյալ:

Աշխատանքները շարունակվում են:

 

ՀՀ Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31