Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը Ռուսաստանի կողմից հերթական ճնշմա՞ն կենթարկվի

Մարտ 11,2014 18:49

Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներից հետո նոր աշխարհաքաղական իրավիճակ է հաստատվել: Քաղաքական վերադասավորումները նոր տեսք ստացան նաև այն բանից հետո, երբ Ղրիմը ցանկություն հայտնեց միանալ Ռուսաստանին:

Այս պարագայում ի՞նչ իրավիճակում է հայտնվել Հայաստանը, ի՞նչ հնարավոր մարտահրավերների առաջ է կանգնած մեր երկիրը՝ հատկապես հաշվի առնելով այն, որ ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը մտահոգություններ ունի, որ «Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում կլինի Ղրիմը ճանաչելու հորդորով»: Արա Պապյանը չի բացառում նաև այս սցենարը. «Եթե Ռուսաստանը մեզ առաջարկի մի սիմվոլիկ բատալյոն ուղարկել Ղրիմ, ի՞նչ պետք է մենք անենք»: Քաղաքագետը նկատում է, որ Ուկրաինայում տեղի ունեցած զարգացումներից հետո Ռուսաստանն այժմ ավելի թուլացած է, ինչի պատճառները Ռուսաստանի՝ ռազմավարական սխալների մեջ են. «Ես Ռուսաստանի համար լուսավոր ապագա չեմ կանխատեսում: Ռուսաստանը ռազմավարական սխալ քայլ արեց, փորձեց հակադրվել արևմուտքին, բայց ուժերն ակնհայտորեն անհավասար են: Ռուսաստանի վարած նման քաղաքականության արդյունքում Եվրոպան իրեն ավելի ու ավելի մերձավոր ու ենթարկվող է զգում ԱՄՆ-ին, ինչը մեզ համար ցանկալի չէ»:

Aravot.am-ի հարցին՝ Հայաստանը կրկի՞ն ճնշման կենթարկվի Ռուսաստանի կողմից՝ այս անգամ արդեն Ղրիմի անկախության ճանաչման պարտադրանքի տեսքով: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Նման բան չի լինելու: Չնայած ՌԴ-ն շահագրգռված էր, որ հնարավորինս շատ պետություններ ճանաչեին Աբխազիայի և Օսեթիայի անկախությունը, բայց նման բան չեղավ: Եթե անգամ եղել է այդ ճնշումը, ապա, միևնույն է,  ՀՀ-ի հանդեպ չի եղել, Հայաստանը առաջնորդվել է իր սեփական շահերով: Որպես այդպիսին՝ Ղրիմի անկախության խնդիր դրված չէ: Ղրիմի միտումներն ու ձգտումներն այլ է.Ղրիմը փորձում է դառնալ Ռուսաստանի մաս կազմող քաղաքական սուբյեկտ: Ուստի պետք է նման ճնշումներ սպասելուն տրամադրված լինել, որ նման բան սպասել»:

Մեր դիտարկմանը, գուցե ՌԴ-ն օգտագործի ղարաբաղյան հակամարտությո՞ւնը նման ճնշումների գնալու համար, պարոն Մելիք-Շահնազարյանը պատասխանեց. «Եթե անգամ տեսականորեն նման բան լիներ, եթե Ռուսաստանը միտված լիներ նման քայլի գնալու ու եթե Աբխազիայի և Օսեթիայի դեպքում դա չարեցին, ապա Ղրիմի պարագայում որևէ բան չի փոփոխվել, նույն արդյունքներն ենք ունենալու»: Քաղաքագետի կարծիքով՝ ՀՀ-ի ներկայիս չեզոքությունը լավագույն տարբերակն է և «նախագահ Սարգսյանի կողմից Դուբլինում ներկայացված դիտարկումները Հայաստանին շահական իրավիճակում են դնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31