Բռնցքամարտի հավաքականի թիմի անդամ դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ստացած Արությունովը 81 կգ քաշային կարգում 2012 թվականի երիտասարդների աշխարհի առաջնությանը գրավել է 1-ին տեղը, մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է եւ մրցանակակիր:
Կառավարության նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ օլիմպիական ուղեգիր ձեռք բերելու նպատակով Նիկոլ Արությունովը բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում նախապատրաստվում է մասնակցելու 2016 թվականին Ռիո Դե Ժանեյրոյի ամառային օլիմպիական խաղերի վարկանիշային միջազգային մրցաշարերին եւ 2014‑2015 թվականների բռնցքամարտի Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին, ուստի անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նրան:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Այ քեզի բան, ինչի պետք է որևէ քաղաքացի, թեկուզ բռնցքամարտիկ, ով հնարավոր է օլիմպիական չեմպիոն դառնա, ազատվի բանակում ծառայելուց: Այսինքն՝ երկրի անվտանգությունը կառավարությունը ստորադասում է օլիմպիական մեդալ ունենալու հնարավորությունից: