Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանի դեմ բողոքը Վճռաբեկն էլ վերադարձրեց

Մարտ 11,2014 17:45

«Գործով մեղադրող դատախազը մնում է ազատության մեջ, պատասխանատվության գործողություններ նրա նկատմամբ չեն իրականացվում: Ավելին, անպատժելիության սկզբունքը թույլ է տալիս դատարանով արդարացված երիտասարդների հասցեին վիրավորական արտահայտություններ եւ զրպարտչական հայտարարություններով հանդես գալ, ՀՀ «արդար»  դատարանների կողմից անպատիժ մնալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Մատաղիսի գործով» արդարացված Արայիկ Զալյանը:

Արայիկ Զալյան

Արայիկ Զալյան

Նա տեղեկացրեց, որ մարտի 10-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վերադարձրել է իրենց ՝ դաժան սպանության մեջ մեղադրված, հետագայում արդարացված  Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի բողոքը: Արդարացման դատավճիռը հրապարակվել էր 2012 թ. հունվարի 18-ին՝ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Նույն օրը մի քանի լրատվական կայքերի լրագրողների հետ զրույցում՝ այդ թվում նաեւ Aravot.am-ի,  նախկին զինդատախազ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասել էր. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

Գ. Ջհանգիրյանի դեմ պատվի եւ արժանապատվության հայցով հանդես եկան արդարացվածները. նրանք պահանջում էին  վերականգնել իրենց բարի անունն ու համբավը:

2013 թ. հունվարի 15-ին դիմել էին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և պարտավորեցնել Գ. Ջհանգիրյանին հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել: 2013 թ. հուլիսի 16-ին դատարանը մերժել էր հայցը, գնահատելով, որ. «Գ. Ջհանգիրյանի արտահայտություններում վիրավորական և զրպարտչական արտահայտություններ չեն եղել, նա արտահայտել է իր կարծիքը»:

2013 թ. սեպտեմբերի 16-ին Արայիկ Զալյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն 2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր բողոքը:

2013 թ. դեկտեմբերի 26-ին Ա. Զալյանը վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան: Բողոքաբերը դատարանից խնդրել էր ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով քննելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31