«Այս հանդիպումը շատ սպասված էր: Մենք կարեւորում ենք այն: Մենք պայմանավորվել ենք ավելի լայն եւ կոնկրետ հարցերի շրջանակներում համագործակցել: Հանդիպումը եղել է շատ կոնկրետ եւ հստակ հարցերի շուրջ: Կարծում եմ, առաջիկայում դուք կարող եք դրանք տեսնել արդեն գործնական դրսեւորումներով»,- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը:
Անկախ այս ամենից, Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք արժեք են համարում չորս ընդդիմադիր կուսակցությունների համագործակցությունը եւ անպայմանորեն հաշվի են առնելու նաեւ այդ ուժերի դիրքորոշումը:
Aravօt.am-ի հարցին՝ Գագիկ Ծառուկյանի մոտ ցանկություն նկատե՞լ են այլընտրանք քաղաքական ուժի ղեկավարից ընդդիմադիր ուժի ղեկավար դառնալու, Արամ Մանուկյանն ասաց. «Այս հանդիպման ժամանակ ես տեսա խնդիրները լուծելու իրական ցանկություն, ռեալ շահագրգռվածություն այդ խնդիրները լուծելու եւ առավել եւս շահագրգռվածություն՝ չորսի ձեւաչափով աշխատելու»: Նա ասաց, որ տարաձայնություններ, իհարկե, կան, բայց այժմ բոլորն էլ ջանում են հարցերը դնել ընդհանրությունների եւ համատեղ անելիքների վրա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
♡♡♡♡♡♡ Լ Ե Վ Ո ~Ո Ն, հուպ տուր,գալիս ենք…♡♡♡♡♡♡