Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Ավետիսյան. «Նկարիչը ծնվել է ոգեշնչված»

Մարտ 11,2014 17:32

Կանանց մեկամսյակին նվիրված՝ այսօր ՄԱԿ-ի գրասենյակում մեկնարկեց նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի և քանդակագործ Նունե Թումանյանի աշխատանքների ցուցահանդեսը: Միջոցառման նպատակն էր խթանել «Կանանց հավասարությունը բոլորի առաջընթացն է» գաղափարը և կարևորել կնոջ դերակատարությունը, գենդերային հավասարությունը տնտեսական և սոցիալական զարգացման համար:

Նկարչուհի Հասմիկ Ավետիսյանի գործերն առաջին անգամ չեն, որ ցուցադրվում են: Ցուցադրություններ եղել են նաև Նկարիչների միությունում: Այն հարցին, թե ինչն է ոգեշնչում նկարչուհուն, տիկին Ավետիսյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ նկարիչը ծնվել է ոգեշնչված: Աստված է որոշել, որ ամեն ինչից պետք է ոգեշնչվես: Մարդ ամեն ինչից կարող է ոգեշնչվել, նույնիսկ՝ տգեղությունից: Ես չեմ սպասում ոգեշնչման, ես գնում եմ իր հետևից: Ես աբստրակտ ոճով եմ ստեղծագործում և հասունացող վիճակներ են մոտս, որոնք պահանջում են ժամանակ: Շատ հաճախ էմոցիաներն այնքան շատ են լինում, որ չես հասկանում՝ որից սկսես»:

Նկարչուհու համար իր յուրաքանչյուր աշխատանք հարազատ է, նույնիսկ անկեղծանում է, որ եղել են դեպքեր, երբ հնարավոր է՝ ինչ- որ բան այնպես չի ստացվել, ինչպես ցանկացել է, այնուամենայնիվ, բոլոր աշխատանքներն էլ հավասարապես սիրում է:

Քանդակագործ Նունե Թումանյանն, ում աշխատանքները ևս ներկայացված էին ցուցահանդեսին, Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի դասախոս է: Աշխատանքները ցուցադրվել են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս՝ Ռուսաստան, Իտալիա, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ էլ հունվարի 27-ին Women and Art Biennial 2014-ին իր ներկայացրած քանդակներից մեկն արժանացել է բիենալեի «Խաղաղության թեմայով արվեստի լավագույն գործ» միակ մրցանակին: Տիկին Թումանյանը քանդակների անուններն ընտրում է՝ կախված թեմայից: «Լինում է ժամանակ, երբ կա զգացմունք և հետո գալիս է կարճ, կոնկրետ ինչ- որ վերնագիր ընտրելու, որ կլինի դիպուկ: Վերնագիրը պետք է լինի կարճ, լակոնիկ, որպեսզի օգնի դիտողին ստեղծագործողի միտքն ըմբռնելու»:

cucahandes (2) cucahandes cucahandes (1)cucahandes (4)ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ներկայացուցիչ Մարի Դոցենկոն ողջույնի խոսքով հանդես եկավ ցուցահանդեսի բացմանը: Իր խոսքերով՝ շատ հատկանշական է, որ կին արվեստագետներն են բացում ցուցահանդես հենց այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում տոնում են Կանանց միջազգային օրը: «Զարմանալի չէ, որ հենց այսօրով բացվում է կին արվեստագետների ցուցահանդես, քանի որ մենք գիտենք, թե ինչքան ակտիվ են հայ կանայք հասարակության զարգացման գործում: Լինի քաղաքականություն, տնտեսություն, թե՝ արվեստ»,- ասաց Մարի Դոցենկոն:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 1-ը:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31