Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը դեմ չէ՞ Սերժ Սարգսյանի հրաժարականին (Տեսանյութ)

Մարտ 11,2014 17:26

«Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է խորը ճգնաժամում, որի միակ լուծումը՝ Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացումն է եւ երկրում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը»,- այսօր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱԿ կուսակցության վարչության անդամ Լեւոն Զուրաբյանը: Այդ մասին նա լրագրողներին տեղեկացրեց հանդիպումից հետո:

Ի դեպ, հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը, Վարդան Օսկանյանը: ՀԱԿ-ից՝ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը եւ Ավետիս Ավագյանը:

Aravot.am-ի հարցին՝ ՀԱԿ-ի դիրքորոշմանն ինչպե՞ս արձագանքեց Գագիկ Ծառուկյանը, պարոն Զուրաբյանն ասաց, որ երկուստեք կհրապարակվեն տեսանյութեր, որոնցից այդ հարցերի պատասխանը կարող ենք ստանալ:

«Մենք այլ կերպ չենք տեսնում երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծումը: Հայաստանում զարգացման բանալին՝ դա ընտրողի լեգիտիմ իշխանության հաստատումն է: Այլ կերպ Հայաստանում խնդիրները չեն կարող լուծվել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ կառավարության հրաժարականը ՀԱԿ-ը դիտարկում է որպես մի գործիք, որը թույլ կտա համախմբել Հայաստանի քաղաքական ուժերին՝ հանուն երկրում արմատական փոփոխությունների:

«Բայց մեր նպատակը եւ մոտեցումը շատ ավելի հեռահար է: Մենք մտածում ենք, որ դա կարող է լինել առաջին փուլը, որը կծառայի իբրեւ համախմբման առանցք եւ գործիք: Բայց այդ համախմբումն արդեն պետք է օգտագործվի երկրում արմատական խնդիրներ լուծելու նպատակով»,- կարծում է Լեւոն Զուրաբյանը:

Լրագրողներից մեկի հարցին՝ եթե ԲՀԿ-ն միայն կառավարության հրաժարականը պահանջի՝ կդադարեցնե՞ք  համագործակցությունը, Զուրաբյանը հարցով պատասխանեց. «Ինչո՞ւ եք այդքան վատատես եւ ինչո՞ւ եք ուզում բոլոր սցենարները միանգամից պատկերացնել: Ես բացարձակապես վատատես չեմ եւ կարծում եմ, որ երկրում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բոլոր քաղաքական ուժերը ստիպված փորձում են գտնել հարցերի պատասխանները, որոնք չեն կարող տրվել միայն կառավարության հրաժարականով»:

Ընդհանուր առմամբ, Լեւոն Զուրաբյանը գոհ եւ տպավորված էր հանդիպումից ու կարծում է, որ առաջիկայում Հայաստանում իրադարձություններ են զարգանալու, որոնք արմատական փոփոխությունների կհանգեցնեն: Սակայն, ինչ որոշում էլ ընդունվի՝ ընդունվելու է չորս քաղաքական ուժերի ձեւաչափով: Երկկողմ հանդիպումներն, ըստ բանախոսի, օժանդակ նպատակ ունեն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Spartak says:

    Ես չեմ հավատում, որ ԲՀԿ-ն լուրջ քայլերի կդիմի:Ինձ թվում է, որ վերևներից հրահանգ ունի ընդդիմադիր խաղալու, ժողովրդի ուշադրությունը շեղելու:Դաշնակցական իշխանամետ ընդդիմություն, իշխանության հետ աղոթող Րաֆֆի, ամիսներ առաջ իրեն ընդդիմադիր չհամարող ԲՀԿ և, վերջապես, կոնգրեսականներ, ովքեր 2008-ի մարտի մեկին ժողովրդին մենակ թողեցին ու, դասախոսություններ կարդալով, փոշիացրին հանրահավաքային գաղափարը:Տա Աստված՝ ես սխալված լինեմ, բայց շատ եմ համոզված դրանում: Կապրենք՝ կտեսնենք:

    • Anna says:

      Իսկ ձեզ ով խաբեց հարգելի Սպառտակ որ ՀԱԿ-ը մենակ է թողել ժողովրդին.Միայն ՀԱԿն է եռ մտածում է ժողովուրդի մասին.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31