«Մենք անհանգստացած ենք լրագրողների իրավունքների խախտման հետ կապված գնալով վատթարացող իրավիճակով Ղրիմում, որը վերածվում է անանուն, և այդ իսկ պատճառով՝ ավելի անպատժելի գործող զինված ավազակախմբերի կողմից վերահսկվող անօրեն տարածաշրջանի»
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի երկու լրագրողների առևանգման կապակցությամբ:
«Ղրիմը վերահսկող ուժերը պատասխանատվություն են կրում այս լրագրողների ճակատագրի համար», – ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը՝ պահանջելով անհապաղ տեղեկություններ տրամադրել լրագրողների գտնվելու վայրի ու իրենց առողջական վիճակի, ինչպես նաև անհապաղ ազատ արձակել առևանգված լրագրողներին:
Արմեն Հովհաննիսյան
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում