Քիչ առաջ ավարտվեց Հայ ազգային Կոնգրեսի եւ ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը:
Ինչպես փոխանցում է iLur.am-ի թղթակիցը, հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօրվա հանդիպումը որոշ մարդկանց մոտ առողջական խնդիրներ է առաջացրել:
Նա նշեց, որ ինչպես ինքը հայտարարել է ԲՀԿ-ի վերջին համագումարում՝ անհրաժեշտ է հասարակության եւ քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա երկրում առկա խնդիրները լուծելու համար: «Ոչ մի մարդ եւ ոչ մի կուսակցություն միայնակ խնդրի լուծման չի կարող հասնել եւ ես ասել եմ եւ էլի եմ կրկնում, որ ոչ մի պաշտոնի չեմ ձգտում, այլ իմանալով ժողովրդի ձգտումները, խնդիրները ցանկանում ենք միասնական ուժերով իրավիճակ փոխել»,- նշել է նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում