Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արամ Անտինյան. «Հայաստանում չափազանց շատ խնդիրներ կան՝ «ֆեյքերի» վրա խորանալու համար» (Տեսանյութ)

Մարտ 11,2014 16:08

«Շատ ողջունելի քայլ է զրպարտության եւ վիրավորանքի դեմ պայքարի ցանկացած միջոց, պարզապես պետք է այդ միջոցները լինեն շատ ավելի արդյունավետ, որպեսզի դատարկ տեղը կրակոցի արդյունք չտան»,- այսօր՝ մարտի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը:

Նա կարծում է՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը չի համապատասխանում իր հիմնավորմանը, քանի որ այն չի կարողանա ապահովել մարդու արժանապատվության եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը:

«Blognews» կայքի խմբագիր Արամ Անտինյանի կարծիքով՝ սա հերթական օրինագիծն էր, որ սխալ կերպ մեկնաբանվեց առաջին հերթին «ֆեյքերի» կողմից, իսկ հետո՝ ԱԺ պատգամավորների.

«Փոխանակ խոսեին, որ դա հանուն մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանություն է, իրենք ասացին, որ դեմ է ինչ որ բանի եւ սկսեցին պաշտպանվել այն մասով, որ դեմ են «ֆեյքերին»,եւ դեմ չեն «ֆեյքերին»»:

Նա օրինագիծն անվանեց անիմաստ, քանի որ այն ոչ մի բան չի տալու: Նրա կարծիքով, օրինագիծը կազմող պատգամավորները որոշել են ինչ-որ բան անել եւ արդյունքում սա է ստացվել:

Արամ Անտինյանը հայտարարեց, որ նախ պետք է սահմանել, թե ովքե՞ր են «ֆեյքերը». «Ֆեյքերը» ինչ-որ ամորֆ, անհասկանալի հրեշտակներ չեն, իրենք մարդիկ են, ովքեր սպասարկում են շատ դեպքերում այդ նույն մարդկանց քաղաքական ուժերին, ովքեր ստորագրել էին այդ օրենսդրական նախաձեռնության տակ»:

Արամ Անտինյանի կարծիքով «Ֆեյսբուքը» Հայաստանի ամենամեծ խնդիրը չէ, ուղղակի պատգամավորները շատ ժամանակ են անցկացնում համացանցում եւ իրենց թվում է, որ համացանցի խնդիրները հանդիսանում են նաեւ երկրի խնդիրներ.

«Ես չեմ զարմանա, որ հաջորդ նախաձեռնությունը, այս մի քանի անձնավորության, լինի «սփամերի» դեմ պայքարը, ինչո՞ւ չէ, «սփամերն» էլ ինձ դուր չի գալիս, պայքարե՛ք: Հայաստանում չափազանց շատ խնդիրներ կան «ֆեյքերի» վրա խորանալու համար, ասենք՝ բազմաբնակարանային շենքերի վերելակների հարցը լուծե՛ք, լուծե՛ք խաղադաշտերի հարցը, որոնք ավտոկանգառ են դառնում, երեխաները չեն կարողանում խաղալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31