ИТАР–ТАСС –ի հաղորդմամբ՝ Ղրիմի Գերագույն խորհուրդը հռչակագիր է ընդունել ի պաշտպանություն Ուկրաինայից տարածաշրջանի անկախության, որով մտադիր է մտնել Ռուսաստանի կազմի մեջ:
Գործակալության փոխանցմամբ՝ որոշումը ընդունվել է արտահերթ նստաշրջանում: Ղրիմի Գերագույն խորհրդի 100 պատգամավորներից 78-ը պաշտպանել է նախագիծը:
«Ղրիմը՝ որպես ինքնիշխան անկախ պետություն, հանրաքվեի անցկացումից հետո կդիմի Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես սուբյեկտ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու առաջարկով»,- այդ մասին այսօր ասել է Ղրիմի խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչը, հավելելով, որ որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունումից անմիջապես հետո:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ