2013 թ. դեկտեմբերի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայություն միջնորդություն և ՀՀ գլխավոր դատախազին իրավապաշտպան Արթուր Սաքունցը դիմում էր ուղարկել Հայկ Մովսիսյանի մորը իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով: Հայկ Մովսիսյանը 2011 թ. սեպտեմբերի 10-ին տեղափոխվել էր ԼՂՀ «Շուշի» քրեակատարողական հիմնարկ: Նոյեմբերի 29-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել անդամախեղելու եղանակով ծառայությունից խուսափելու հոդվածով: 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից 7 օր հետո Հայկ Մովսիսյանին ԼՂՀ քննչական մեկուսարանում գտել էին մահացած:
Մարտի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը փաստեց, որ Հատուկ քննչական ծառայությունը եւ գլխավոր դատախազությունը չնայած ծանուցագրեր են ստացել, սակայն նրանք չէին ներկայացել այսօր նշանակված որդեկորույս Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի եւ Արայիկ Զալյանի (լուսանկարում) բողոքի քննությանը:
Հատուկ քննչական ծառայությունը պատասխան էր ուղարկել դատարան, որ առանց իր մասնակցության քննեն բողոքը՝ վկայակոչելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, իսկ դատախազությունն ընդհանրապես հարկ չէր համարել պատասխանել կամ ուղարկել բողոքաբերի պահանջած փաստաթղթերը:
Դատավորը նկատեց, որ բողոքում ամեն ինչ պատշաճ ձեւակերպված է, միայն «պատասխանող» կարգավիճակ չի ենթադրում միջդատական վարույթը, ինչը նշել էին իրավապաշտպաններն իրենց բողոքում:
Կարդացեք նաև
Հեղինե Պետրոսյանին դատարանը չի ճանաչում տուժողի իրավահաջորդ և Հ. Մովսիսյանի մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ վերահսկողությունն իրականացրած մարմնի կողմից աշխատանքներ չեն կատարվել:
Հ. Պետրոսյանը իր ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի միջոցով բազմաթիվ դիմումներ և միջնորդություններ է ուղարկել ՀՀ տարբեր դատական ատյաններ` իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչելու խնդրանքով, սակայն դիմումները կամ մերժվել են, կամ ուղարկվել այլ ատյաններ, որտեղից ստացվել են մերժողական պատասխաններ:
Դատարանը որոշեց պահանջել բողոքաբերի պահանջած փաստաթղթերը, մասնավորապես, քրեական գործի վարույթը կարճելու որոշումը, ճանաչելով մինչ օրս անհասկանալի հանգամանքներում մահացած Հայկի մորը, որպես տուժողի իրավահաջորդ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ