«Քաղաքից չեն երևում գյուղի հոգսերը,- կարծում է Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Վաղարմեն Մալխասյանը: -Քաղաքի մասնագետները պիտի չալարեն, սկսած մեր ազգային ժողովի երեսփոխաններից, նրանցից ոչ մեկը գյուղացուն հաշվի չի առնում որոշումներ կայացնելիս»,-շարունակեց ֆերմերը:
Վաղարմեն Մալխասյանին բարկացրել է այն հանգամանքը, որ այլևս գյուղացին չի կարողանում իր սեփական մեքենայով ապրանք վաճառել Երևանյան թաղամասերում. «Առաջ գյուղացին իրավունք ուներ քաղաքի բակերում վաճառել իր ապրանքը:
Հիմա եթե գյուղացին մտնում է քաղաք, գալիս է թաղայինն ու ասում` դուրս եկեք այստեղից, թե չէ մեքենան կտանեմ: Ու ասեմ, որ մի հոգու կամ 2 հոգու հետ չի, որ եղել է այս միջադեպերը, բոլորի հետ նույն կերպ են վարվում»:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ